Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հարավային Կովկասում «տրիումվիրա՞տ է ձևավորվում», թե՞ ամերիկյն և ռուս-չինական «մոդելների սիներգիա» 1in.am 1in.am

time
Հարավային Կովկասում «տրիումվիրա՞տ է ձևավորվում», թե՞ ամերիկյն և ռուս-չինական «մոդելների սիներգիա»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավիրով այցել է Շանհայ: Այդ մասին, հղում անելով կառավարության պաշտոնական հաղորդագրությանը, տեղեկացնում է apsny.ge-ն: Շանհայում Վրաստանի վարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, որտեղ ներկայացված կլինեն վրացական ավելի քան քառասուն ընկերություններ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա չինացի պաշտոնակցի հետ:

Վրաստանի կառավարությունը հանրայնացրել է, որ Շանհայ այցի ընթացքում վարչապետին կուղեկցեն արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության, ֆինանսների, ենթակառուցվածքների նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը և կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Պատվիրակության այս կազմը վկայում է, որ Վրաստանի վարչապետի Չինաստան այցն ավելին է, քան նրա մասնակցությունը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, որտեղ նա հրավիրված է «պատվավոր հյուրի» կարգավիճակով: Ընդ որում, որքանով դիտարկվում է, տարածաշրջանի երկրներից Վրաստանը միակն է, որի վարչապետը ՉԺՀ քաղաքական ղեկավարության կողմից նման վերաբերմունքի է արժանացել:

Վրաստանում Չինաստանի ներդրումների մասին միջազգային և տարածաշրջանային մամուլը խոսում է արդեն տևական ժամանակ: Հատկապես կարևորվում է չինական միջոցներով և տեխնոլոգիաներով վրացական նոր՝ Անակլիա խորջրային նավահանգստի կառուցումը: Չինաստանն արդեն իսկ կոնտեյներային բեռնափոխադրումներ է իրականացնում Բաքու-Թբիլիսի երկաթուղով: Փորձագիտական իշխող կարծիք կա, որ Վրաստանը Եվրամիության հետ «խնդիրներ է հարուցում, որպեսզի վերջնականապես չինաստանյան կողմնորոշում ընտրի»:

Իշխող «Վրացական երազաքնի» համար դա հնարավորություն է, որպեսզի հաղթահարի երկիրը «դեպի ռուսական բռնապետություն տանելու» քննադատությունը: Ընդսմին, Չինաստանն այն երկիրն է, որի հետ հարաբերությունները չափազանց թանկ են գնահատում թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները: Ուշագրավ է, որ նույն ցուցահանդեսին ներկա գտնվելու պատրվակով Չինաստնում է գտնվում նաև ՌԴ վարչապետ Միշուստինը, և ռուս-վրացական ոչ ֆորմալ շփումները բացառված չեն:

Գրեթե զուգահեռաբար Բահրեյնում ելույթ ունենալով «Մանամայի երկխոսություն 2025» խորհրդաժողովի բացմանը, Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հատկանշել է, որ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը «գտնվում են մերձեցման ճանապարհին»՝ կարծես թե հարավ-կովկասյան «հավասարումից դուրս թողնելով Վրաստանը»: Նոյեմբերի 3-ին, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին անվանել է «ուժեղ առաջնորդներ, որոնց հետ խաղեր խաղալ չի կարելի»: Հարավային Կովկասի «կառավարման» ի՞նչ համաձայնության կարող են հասնել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը:

Ուժային մեկ կենտրոնի «պրոտեկտորատ», երևում է, չի լինելու: Այս հեռանկարը կարևոր է հատկապես Հայաստանի համար, որտեղ ընդդիմությունը կառավարությանը և իշխող քաղաքական մեծամասնությանը մեղադրում է երկիրը «թուրքական վիլայեթի վերածելու» մեջ: Խնդիրն այն է, թե արդյոք «տրիումվիրա՞տ» է ձևավորվելու, թե՞ տնտեսա-քաղաքակրթական երկու՝ ամերիկյան և ռուս-չինական մոդելների սիներգիա՞, որ, ի դեպ, կարող է նախադեպային լինել նաև այլ տարածաշրջաններում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test