Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գարեգին Բ–ի եղբայրն ու եղբորորդին ցուցմունքեր են տվել․ սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն․ փաստաբան news.am news.am

time
Գարեգին Բ–ի եղբայրն ու եղբորորդին ցուցմունքեր են տվել․ սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն․ փաստաբան

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Վերջիններս ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ նշված անձինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին են:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test