Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

673 հոգի տուգանվել է առանց տոմս երթեւեկելու, իսկ 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար aravot.am aravot.am

time
673 հոգի տուգանվել է առանց տոմս երթեւեկելու, իսկ 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Ավետիք Բաբայանը ներկայացրեց, թե ինչ արձանագրություններ են կազմվել տարբեր իրավախախտումների համար: Նա մասնավորապես նշեց, որ հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ կազմվել է 82 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար՝ 22 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու համար՝ 41 արձանագրություն:

Ի թիվս այլնի՝ նա նշեց նաեւ, որ համայնքային տրանսպորտում թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ 935 անձանց նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածով: 673 հոգու տուգանել են առանց տոմս երթեւեկելու համար, 89 հոգու՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար, իսկ 173-ի դեպքում՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար:

Ավետիք Բաբայանը նաեւ նշեց, որ քաղաքացիներից ստացել են 100 վարչական բողոք, որոնցից 89-ը մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ 11-ի վերաբերյալ կայացվել է վարչական ակտերի բեկանման մասին որոշում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test