PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրի հարակից տարածքում տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժել է 30 անձ։ 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում։
30 տուժածից 20-ն անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնել է առողջապահության նախարարությունը։
Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Վթարի հետևանքով տուժել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։ Այդ մասին ասվում է համալսարանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test