Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Սարգսյան. Հայաստանում ապագայի տեսլականը դեռեւս ձեւավորված չէ mediamax.am mediamax.am

time
Տիգրան Սարգսյան. Հայաստանում ապագայի տեսլականը դեռեւս ձեւավորված չէ

Մոսկվայում կայացել է Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի հերթական քննարկումը՝ «Քանի դեռ փոշին չի նստել. ֆանտազիաներ հետխորհրդային տարածքի ապագայի մասին»։Խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը զրուցել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Տատյանա Կոտյուկովայի եւ Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի հետ։Թարգմանաբար առանձնացրել ենք Տիգրան Սարգսյանի պատասխանները:- Չնայած բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, փորձում են այս կամ այն կերպ հեռանալ «հետխորհրդային տարածք» հասկացությունից, արդյո՞ք մնում են ընդհանուր գծեր, նախատիպային առանձնահատկություններ։- Երբ հանդիպում ենք մեր գործընկերների հետ, զրուցում ենք սուրճի շուրջ պաշտոնական հանդիպումներից առաջ, բոլորիս, անկասկած, միավորում է ռուսաց լեզուն։ Ի նկատի ունեմ ոչ միայն լեզվի իմացությունը, այլեւ այն ավելի խորը մշակութային շերտը, որը ռուսաց լեզուն իր հետ բերում է՝ խորհրդային ֆիլմերը, սիրված կատակները եւ մեր ընդհանուր ավանդույթները։Այս ամենը պահպանվել է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ այսօրվա քաղաքական վերնախավի շրջանում, որը կրթություն էր ստացել խորհրդային համալսարաններում։ Մենք ուսումնասիրել են առարկաները, կարդացել ենք նույն դասագրքերը, մեր դասախոսներն օգտագործում էին նույն մեթոդաբանական բազան, այնպես որ մենք բոլորս՝ այն ժամանակվա ուսանողները, հասկանում ենք միմյանց կես բառից։Սակայն իշխանության է գալիս նոր սերունդ, որը մեր տեսած ֆիլմերը չի դիտել կամ մեր կարդացած գրքերը չի կարդացել եւ նրանց կյանքի ընկալումը բոլորովին այլ է։ Կառավարության նոր անդամները, օրինակ՝ Ղրղըզստանում եւ Ղազախստանում, երիտասարդներ են, որոնք սովորել են Թուրքիայի եւ արեւմտյան սոցիալական ծրագրերի կողմից ֆինանսավորվող դպրոցներում։ Նրանք աշխարհն այլ կերպ են ընկալում։ Նոր սերունդը վատ է տիրապետում ռուսերենին՝ ցավոք, նաեւ Հայաստանում: Շփման լեզուն անգլերենն է դառնում։ Էլիտաների գիտակցության մեջ տեղի է ունենում որոշակի փոխակերպում, որն ունի օբյեկտիվ պատճառներ։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, արժե նախ դիտարկել վերջին իրադարձությունները գլոբալ մակարդակով եւ հետո միայն՝ տարածաշրջանային համատեքստում։

Ի՞նչ է տեղի ունեցել գլոբալ մակարդակով վերջին 35 տարիների ընթացքում։ ԽՍՀՄ-ն փլուզվել է՝ երկբեւեռ աշխարհից անցանք միաբեւեռ աշխարհ՝ նոր գաղափարախոսության հարկադրանքով։ Երեսուն տարի շարունակ բոլորս այդ գաղափարախոսության կրողն էինք. մեր երկրներում գրեթե բոլոր բարեփոխումները իրականացվում էին ազատական գաղափարների ազդեցության ներքո եւ ազատական ինստիտուտների՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ։Փաստացի որեւէ քննարկում չէր տարվում այն մասին, թե ինչպիսի հասարակություն պետք է կառուցենք, կամ որ տնտեսական համակարգ հարմար կլինի հենց մեզ համար։ Նման քննարկմանը ես առաջին անգամ մասնակցել էի միայն 2003 թվականին Լոնդոնում՝ որպես Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ։ Մեզ հավաքել էին՝ քննարկելու տասը տարվա բարեփոխումների արդյունքները, վերլուծելու, թե ինչն էինք ճիշտ արել եւ ինչը՝ սխալ, քանի որ արդյունքները գոհացուցիչ չէին։ Բոլորին լսեցին, եւ բոլորը միաձայն ասացին, որ սկզբունքորեն ամեն ինչ ճիշտ է արվել, բայց էական արդյունքներ չեն գրանցվել, կյանքը չի բարելավվել, իսկ որոշ դեպքերում՝ ավելի է վատացել։Եզրակացությունն այն էր, որ Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի առաջարկությունները ճիշտ էին, սակայն տեղերում քաղաքական կամքի պակաս կար՝ բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու համար։ Հետագայում շատ եմ մտածել այն մասին, թե արդյոք բավարար քաղաքական կամք կա այս կամ այն գաղափարն իրականացնելու համար, եւ ո՞վ պետք է այդ կամքը ցուցաբերի։Առաջին կանխադրույթը, որը սովորեցի Գեորգի Շչեդրովիցկու Մոսկվայի մեթոդաբանական դպրոցի շնորհիվ, այն էր, որ զարգացումը կարող է միայն նախագծային լինել։ Եթե չկա նախագիծ, նպատակներ եւ սուբյեկտ, որը ձեւակերպում է այդ նպատակները, որեւէ առաջընթաց չի լինելու։Այս կանխադրույթից առանձնացրեցի երկրորդը՝ ցանկացած նախագիծ պահանջում է առաջնորդ։ Պարզապես ռազմավարություններ մշակելը, որոնք չեն կարող «վարակել» դրանք իրականացնող առաջնորդին, բացարձակապես անիմաստ է։ Առաջնորդը պետք է հավատա իր նախագծին՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Մենք այս դասը սովորեցինք ԱՆՀ-ի եւ Համաշխարհային բանկի հետ երկար տարիների աշխատանքի շնորհիվ։ Նախեւառաջ, պետք է մտածենք քաղաքական կամքի մասին, հասկանանք, թե ինչպիսի առաջնորդներ են իշխանության եկել եւ ինչպիսի կամք են ցուցաբերել։ Նախագծերն ուղիղ համեմատական են առաջնորդներին։ Կարող ենք նայել Կենտրոնական Ասիայի երկրներին եւ համեմատել նրանց առաջընթացը։ Կտեսնենք, որ տարածաշրջանի պետությունները շատ տարբեր կերպ են զարգացել, եւ դա, անկասկած, իշխանության եկած առաջնորդների եւ նրանց տեսլականի արդյունք է, քանի որ հենց դա է որոշել է ներկայիս իրավիճակը։- Այս խնդիրը իսկապես սուր է, մեր վերաբերմունքը խորհրդային անցյալի նկատմամբ արագ փոփոխությունների է ենթարկվում. մենք պաշտպանում ենք այն եւ միաժամանակ դեմոնտաժի ենթարկում։ Հայաստանի վարչապետը անընդհատ ասում է, որ չի կարելի ապրել անցյալով, երեւակայական մեծ երկրով, պետք է ապրել իրականությունով եւ ապագայով։ Դժվար է վիճել դրա հետ, անցյալի դեմոնտաժի հարցում նա առաջադիմել է։ Բայց ինչպիսի՞ն կլինի Հայաստանը ապագայում եւ ի՞նչ տեղ կզբաղեցնի աշխարհում, դեռեւս անհասկանալի է։ Խոսքն այս դեպքում ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլ հայ հասարակության զգացմունքների մասին է։ Արդյո՞ք Փաշինյանը ազգային շինարարության հայեցակարգ ունի։- Ժամանակին տպավորված էի Մարկ Ֆերոյի «Ինչպես են պատմությունը երեխաներին ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում» գրքով։ Նա վերլուծել էր տարբեր երկրների դասագրքերը եւ ցայտուն օրինակներ բերել։ Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը ներկայացվում է բոլորովին այլ կերպ։Եզրակացությունը պարզ է. պատմության յուրաքանչյուր դասագիրք այս կամ այն չափով հիմնված է Նապոլեոնի մոտեցման վրա, որը ֆրանսիացի գիտնականներին հանձնարարել էր Ֆրանսիայի այսպիսի պատմություն գրել, որ աշակաերտները հպարտություն ապրեն։ Սա խոսում է ոչ այնքան անցյալի նկատմամբ վերաբերմունքի, այն ապագան կանխատեսելու փորձի մասին։Պատմությունը իսկական դիցաբանություն է, որը հիմնված է այն գրողների արժեքների, բարու եւ չարի մասին նրանց պատկերացումների, Հայաստանի, Վրաստանի կամ որեւէ այլ երկրին վերաբերող իրենց տեսլականի վրա: Դրանից ելնելով՝ անցյալը վերաիմաստավորվում է ապագայի անձնական տեսլականի եւ անձնական արժեքային ուղենիշերի պրիզմայով: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եզակի չէ. բոլոր երկրները խորը ներքին վերափոխումների են ենթարկվում եւ ապագայի գրավիչ տեսլական են փնտրում։Ես հետեւում եմ պահպանողականների քննարկումներին Եվրոպայում. այնտեղ մտավորական շրջանակները նույնպես ճգնաժամ են ապրում՝ չկարողանալով ապագայի հստակ տեսլական ձեւավորել: Հայաստանում եւս ապագայի տեսլականը դեռեւս ձեւավորված չէ:- Արդյո՞ք նորանկախ պետությունները ընդհանրապես սուբյեկտայնության կարիք ունեն։- Այս հարցը արդիական դարձավ ոչ միայն հետխորհրդային, այլեւ շատ այլ պետությունների համար աշխարհի բազմաբեւեռ դառնալուց եւ խորհրդային շրջանում գոյություն ունեցող գաղափարախոսական դիմակայության վերացումից հետո։ Մի կողմից, շատ է խոսվում սուբյեկտությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու եւ դրա համար պայքարելու անհրաժեշտության մասին։ Ինքնիշխանությունն ինքնին համարվում է մեծ արժեք, բայց ո՞րն է դրա նպատակը, եւ ի՞նչ անել դրա հետ։Քանի որ «ինքնիշխանություն» եւ «սուբյեկտայնություն» հասկացությունների համընդհանուր ընդունված սահմանում չկա, յուրաքանչյուր առաջնորդ եւ երկիր դրանք լցնում է սեփական իմաստներով։ Կան երկրներ, որոնք ես «չկայացած» եմ համարում, քանի որ այնտեղ բոլոր գործընթացները կախված են առաջնորդից, եւ չկան իշխանության ուժեղ ինստիտուտներ, որոնք կարող են ազդել զարգացման ուղղության վրա։ Նման «չկայացած» պետություններում ինքնիշխանությունը հավասարեցվում է առաջնորդի անձնական իշխանությանը եւ երկիրը առանց արտաքին միջամտության կառավարելու ունակությանը։ Այդ դեպքում ամեն ինչ, ինչը խոչընդոտում է անձնական իշխանության ամրապնդմանը, ընկալվում է որպես վտանգ եւ ոտնձգություն ինքնիշխանության նկատմամբ։Ինքնիշխանության երկրորդ մեկնաբանությունը կապված է պետության ինքնավարության մեծացման եւ այլ խաղացողներից քաղաքական եւ տնտեսական առումով կախվածությունը նվազեցնելու ցանկության հետ։ Այս դեպքում գլխավոր նպատակը տնտեսական դիվերսիֆիկացումն է։Երրորդ մեկնաբանությունը ենթադրում է, որ սուբյեկտայնությունը գործընթացները ինքնուրույն կառավարելու ունակությունն է, հստակ նպատակի առկայությունը եւ դրա իրականացմանը հանգեցնող անկախ որոշումներ կայացնելու կարողությունը։Այսօր պետությունների մեծ մասը ձգտում է վարել պրագմատիկ քաղաքականություն. նրանց համար այդքան էլ կարեւոր չէ, թե ով է գործընկերը՝ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, Չինաստանը կամ Եվրոպան։ Որոշիչ գործոն է դառնում ազգային շահերի հարցը եւ այն, թե ով կարող է օգնել դրանց իրականացմանը։Թարգմանությունը՝ Մարթա ՍեմյոնովայիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test