Ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
«Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող
ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Ավելի ուշ ԱՆ-ն հայտնեց, որ տուժածների թիվը
հասել է 30-ի։
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։