Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ «ՊԱՊԱ» ԷԻ ԱՍՈՒՄ, ԳԻՏԵԻ՝ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՄ. ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ 168.am 168.am

time

«Ռեստորանների տերերն են ուզում ինձ հետ հարաբերություններ ունենալ, որ ես իրենց հետ համագործակցեմ»,- 168TV«Ռանդևու» հաղորդման ժամանակ նշեց շոումեն, հաղորդավար Սամվել Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իր աշխատանքային հարաբերություններում երբեք չի շեղվում իր սկզբունքներից։

«Ես վատ բնավորություն ունեմ… Լավերի հետ եմ աշխատում»,- ասաց նա՝ հստակ ընդգծելով, որ գործընկերության մեջ ամեն ինչ որոշում է ոչ թե շահը, այլ մարդը։

ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ «ՊԱՊԱ» ԷԻ ԱՍՈՒՄ, ԳԻՏԵԻ՝ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՄ. ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սամվել Գրիգորյանը համոզված է՝ արվեստում ինքնուրույնությունն անփոխարինելի արժեք է․

«Չկա որևէ մեկը, ով ինձ պիտի գործ տա, ու ես դրա համար իրեն վճարեմ»։

Բացահայտելով իր անձնական վախերը՝ Սամվել Գրիգորյանը պատմում է․

«Թռիչքի ժամանակ հետս պարտադիր աղոթագիրք կա, սրբապատկերներ, տունդարձի աղոթքը… Բարձրությունից վախ ունեմ»։

ՆՐԱ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ «ՊԱՊԱ» ԷԻ ԱՍՈՒՄ, ԳԻՏԵԻ՝ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՄ. ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խոսելով անձնական կյանքի, անբուժելի հիվանդությունը հաղթահարելու ու դրա մանրամասների մասին՝ Սամվելն ասաց․ «Չեմ ուզում դրա մասին խոսել… Աչքերիս առջև էին երեխեքը, կիսատ գործերը… փակենք էդ թեման»։

Հանրային դաշտում երբեմն ստացած քննադատությունները լինում են չափազանց կոշտ, սակայն Սամվել Գրիգորյանը դրանց էլ է արձագանքում մարդկային ցավով․

«Մի պատկառելի տարիքի կին գրել էր՝ լսել եմ՝ ռակ ես, ե՞րբ ես սատկելու, պրծնենք… Նենց մեղքս եկավ այդ կինը, չար կին էր… Պատկերացնո՞ւմ եք նրա կյանքը»։

Արտիստը նաև իր դիտարկումներն ունի ժամանակակից հասարակության արժեքային փոփոխությունների մասին․

««Դեմոկրատիա» հասկացությունը բացեց դիմակները… Ամոթ կար, խիղճ կար, հիմա չկա»։

Նեղ անձնական թեմաներից մեկին անդրադառնալով՝ Գրիգորյանը հիշում է իր հորը․

«Պապա բառը քիչ եմ օգտագործել, մենք առանձին ենք ապրել, քիչ ենք շփվել։ Նրա կյանքի վերջին ամիսներին անընդհատ պապա էի ասում, գիտեի՝ կորցնելու եմ»։

Սամվել Գրիգորյանը մնում է նույն անկեղծ ու անմիջական մարդը՝ անկախ ժամանակներից։

Նրա խոսքերն այսօր էլ հիշեցնում են՝ ազնվությունն ու մարդկային արժեքները երբեք չեն հնանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test