Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խամենեին Փեզեշքիանին կարտոնի՞ 1in.am 1in.am

time
Խամենեին Փեզեշքիանին կարտոնի՞

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներից միջուկային գործարքի մասին նոր բանակցություններ սկսելու առաջարկություն է ստացել: Այդ մասին SNN TV-ին ասել է Իսլամական հանրապետության կառավարության մամուլի խոսնակ Ֆաթիմե Մոհաջերանին: Այդ մասին ավելի վաղ հայտնել է իրաքյան Baghdad Today պարբերականը՝ հղում անելով Իրանի դիվանագիտական աղբյուրներին: Ըստ այդմ, բանակցությունների նոր փուլ սկսելու առաջարկությունը Միացյալ Նահանգներն Իրանին է փոխանցել Օմանի միջոցով: Իրանի կառավարության խոսնակն այլ տեղեկություն չի հայտնել, բայց խոստացել է «պատշաճ ժամանակ մանրամասնություններ հայտնել»:

Այս տեղեկությունը հաջորդում է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար ալ-Թանիի հայտարարությանը, որ Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք ունի, և Դոհան պատրաստ է միջնորդել այդ հարցով իրանա-ամերիկյան բանակցություններին: Ուշագրավ է նաև, որ մինչ այդ Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել է Կատար և Օման: Արևմտյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանը «Չինաստանի աջակցությամբ վերականգնում է հեռահար բալիստիկ հրթիռների արտադրությունը»: Ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանը կարող է «Իրանին մի քանի տասնյակ SU -35 կործանիչներ վաճառել, իսկ Չինաստանը՝ ՀՕՊ միջոցներ»:

Միջուկային գործարքի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների մի քանի փուլ նախկինում կազմակերպվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատում: Եվ եթե նոր բանակցությունների առաջարկությունը Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել Մուսկատի միջոցով, ուրեմն համաձայնության դեպքում միջնորդություն կիրականացնի դարձյալ Օմանը: Սեփական միջուկային խաղաղ ծրագիր իրականացնելու հայտ ներկայացրել է նաև Սաուդյան Արաբիան: Մեծ է հավանականությունը, որ սաուդցիներին կհետևի նաև Թուրքիան:

Տարածաշրջանի երկրներն Իսրայելի կողմից Դոհայի հրթիռակոծումը գնահատել են «կարմիր գծի հատում»: Ըստ երևույթին, Կատարին ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների տրամադրումը բավարար չէ: Ու թեև Պարսից ծոցի արաբական միապետություններն Իրանի հետ չկարգավորված, այդ թվում՝ տարածքային վեճի հետ կապված, խնդիրներ ունեն, բայց Իսրայելի նկատմամբ զսպման միջոցների հարցում, կարծես, նրանք դեմ են Թեհրանի մեկուսացմանը:

Իրանի հետ որոշակի լիցքաթափման հարցում, երևի, շահագրգռված է նաև Միացյալ Նահանգները: Այդ առումով կարևոր է նաև Իրանի ներքին վերափոխման խնդիրը: Վաշինգտոնը, գուցե, բանակցությունների նոր առաջարկությամբ ձգտում է իրանական վերնախավում ամրապնդել նախագահ Փեզեշքիանի դիրքերը: Այլևս գաղտնիք չէ, որ պահպանողականների կատարյալ վերահսկողության ներքո գործող խորհրդարանը գործադիր իշխանության հետ սուր տարաձայնություններ ունի:

Անշուշտ, ամերիկյան նախաձեռնությունը հետապնդում է ռուս-ամերիկյան ռազմավարական դաշինքը կանխելու նպատակ ևս: Նախանշվող գործընթացի կարևորությունը նաև այն է, որ դրանով կարող է պայմանավորվել նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետագա համագործակցությունը: Առանց ադրբեջանական կոմունիկացիոն տրանզիտի ռուս-իրանական ռազմավարական գործընկերությունը լիարժեք չէ կամ էականորեն թերի է: Չնայած առերևույթ հռետորաբանությանը, իրական քաղաքականության ռեժիմում Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններին չափազանց զգուշավորությամբ է վերաբերվում: Ի՞նչ կտա ամերիկյան նոր նախաձեռնությունը: Իրանի պահպանողական վերնախավը, Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին Փեզեշքիանի կառավարությանը կարտոնե՞ն ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլ սկսել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test