Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Զապի մասնակցությամբ տեսանյութը հին է hraparak.am hraparak.am

time
Զապի մասնակցությամբ տեսանյութը հին է

Համացանցում ՔՊ-ական քարոզչական էջերը օրերս սկսեցին ակտիվորեն տարածել տեսանյութ` Հովհաննավանքում տեղի ունեցած մի մկրտությունից։ Տեսանյութի վերնագրից իմանում ենք, որ հողական հեղինակություն կամ օրենքով գող Զապը մասնակցել է կարգալույծ արված Արամի կողմից մկրտության արարողության, կնքահայրն էլ ինքն է եղել։

Սակայն Արագածոտնի թեմից մեզ տեղեկացրին, որ տարածվող տեսանյութը ապատեղեկատվություն է։ Տեսանյութում մկրտության արարողությունն իրականացնողն իսկապես Ստեփան Ասատրյանն է, սակայն այս կնունքը տեղի է ունեցել երեք տարի առաջ Հովհաննավանքում, երբ այն ժամանակ դեռ Տեր Արամը բարեխիղճ քահանա էր և կարգալույծ սրված չէր: Դա այն ժամանակ էր, երբ նա իր ֆեյսբուքյան գրառումներում Փաշինյանին ոչխար էր անվանում։

Արագածոտնի թեմից մեզ տեղեկացրին, որ իշխանությունները նման ապակողմնորոշող տեսանյութերով փորձում են լեգիտիմացնել կարգալույծ քահանայի գործունեությունը ու նպաստել եկեղեցու պառակտմանը։

Ինչ վերաբերում է օրենքով գող Զապին, ապա մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նրան այս իշխանությունները պատահական չէ, որ թիրախավորում են։ Վերջինիս նկատմամբ ճնշումներ են բանեցնում ամենայն հավանականությամբ ընտրությունների ժամանակ նրա «հեղինակությունից» օգտվելու համար, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրենքով գողերին իրենց կոդեքսն արգելում է քաղաքականության հետ որեւէ առնչություն ունենալ։ Իսկ ովքեր ներգրավվում են նախընտրական տասովկաներին, կորցնում են «հեղինակությունը» և «փչանում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test