Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
«Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
Հիշեցնենք նաև, որ տուժածները տեղափոխվել են մարզային բժշկական կենտրոն. սկզբում մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ հայտարարություն է հրապարակել՝ հայտնելով, որ ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test