Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հռետորական «ինչուներ»՝ կարճ հիշողություն ունեցող Փաշինյանին hraparak.am hraparak.am

time
Հռետորական «ինչուներ»՝ կարճ հիշողություն ունեցող Փաշինյանին

Նրանք, որոնք Փաշինյանի ու նրա՝ հայ ժողովրդին դեմ դուրս եկած իշխանախմբի հակաեկեղեցական բռնաճնշումներն ու հետապնդումները՝ «Վեհարանը Վեհափառից ազատելու և Վեհին հանձնելու» նսեմ ու հայատյաց կարգախոսով, համարում են գործող ռեժիմի «հոգևոր նորոգչական-բարեփոխության օպերացիա», պետք է հիշեն ու մեկընդմիշտ ամրագրեն այս պարզ իրողություները:

Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց հակաեկեղեցական արգահատելի արշավը. իսկ սկսվեց այն բանից հետո ու այն պատճառով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձրացրեց կորսված Արցախի, բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում ապօրինի կալանավորված և խոշտանգվող մեր նախկին ղեկավարների, հայ գերիների, օկուպացված Արցախում հայկական եկեղեցիների ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի հարցերը:

Ժամանակին Վեհափառի հետ ջերմ շփումներ ունեցող ու նրան տարեդարձի առթիվ շնորհավորող Փաշինյանը ինչու՞ էր լռում մինչև 2024 թվականը, ինչ է, մինչև այդ տեղյակ չէ՞ր Գարեգին Բ-ին՝ իր կողմից վերագրվող ՛՛մեղադրանքի՛՛ մասին:

Ահա 2021-ին Վեհափառին տարեդարձի շնորհավորանքից մի հատված. «Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը»

Տեսանք՝ ինչպես և ինչն է «կարևորում»: Հայոց Եկեղեցու դեմ

Նույն Փաշինյանը տարիներ առաջ Արցախում և տարբեր հարթակներում գովում և բարերար էր անվանում Սամվել Կարապետյանին, իսկ այդ ընկալումն ուներ 2018-2024 թվականներին, դարձյալ, ինչու՞ հենց 2025-ին «հիշեց» Հայաստանի, Արցախի և Մայր Աթոռի ամենամեծ բարերարի մասին և «հիշեց իր ձևով», այսինքն՝ ապօրինի կալանավորմամբ և անբարո ու անհիմն մեղադրանքներով: Ինչ է թե՝ Կարապետյանը համարձակվել էր մնալ իր ճշմարիտ ձևի ու կենսաբովանդակության մեջ՝ այսինքն Եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, արցախցու կողքին:

Իրականում, այո՛, Փաշինյանական վարչախմբի «խաչակրաց արշավանքը» սահմաններ, աշխարհագրություն, պատմություն, արժեքներ և բարոյականություն չի ճանաչում:

Եվ, այո՛, նրա թիրախում ոչ թե կոնկրետ հայատեր, հայրենասեր ու պահանջատեր մարդիկ են՝ անկախ կարգավիճակից, այլ ՝ կոնկրետ հայ ժողովուրդն ու պետությունը. ՀՀ պատմության միակ դավաճանի համար «դավաճան» են համարվել և համարվելու բոլոր նրանք, որոնց սիրտը մղկտում է Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին պատուհասած գոյաբանական աղետների ու սպառնալիքների համար:

Իսկ նա շարունակում է դիվային դեմքով «սրտիկներ» ուղարկել մեզ բոլորիս, որովհետև ոչ թե նրա սիրտն է մեծ կամ առհասարակ սիրտ ունի, այլ ողբերգական այս դրամայում շարունակում է կատարել իր բուն առաքելությունը՝ զանգվածային հիպնոզն ու հերթական դավաճանական քայլը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test