ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաների դեմ հանցագործությունների մեջ և հնարավոր համարել, որ Միացյալ Նահանգները «կմտնի» աֆրիկյան երկիր։
«Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային տրամադրվող ողջ օգնությունը և կարող է մտնել այս խայտառակված երկիր՝ ամբողջությամբ վերացնելու իսլամական ահաբեկիչներին, որոնք կատարում են այս սարսափելի վայրագությունները», - հայտարարել է նա։
Սպիտակ տունը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը «պատրաստվել հնարավոր գործողությունների»: Եթե հարձակում տեղի ունենա, «դա կլինի կոշտ, արագ և հմտորեն», խոստացել է Թրամփը։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պատասխանել է՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Նիգերիայի դեմ գործողություններին։
«Կա՛մ Նիգերիայի կառավարությունը կպաշտպանի քրիստոնյաներին, կա՛մ մենք կոչնչացնենք իսլամական ահաբեկիչներին, որոնք կատարում են այս սարսափելի վայրագությունները», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test