Մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 164 ԱԹՍ է խոցվել ՌԴ մարզերում․ ՊՆ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական 164 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 164 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 32-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 26-ը՝ Ղրիմի Հանրապետությունում, 20-ը՝ Բրյանսկի մարզում, 9-ական ԱԹՍ ոչնչացվել է Վոլգոգրադի, Ռոստովի և Օրյոլի մարզերում, 6-ը՝ Լիպեցկի մարզում, 5-ը՝ Վորոնեժի մարզում, 2-ական ԱԹՍ խոցվել է Բելգորոդի, Կուրսկի և Տուլայի մարզերում, 39 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքի և երեք ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրային տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։