Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տկարացնել Սուրբ Էջմիածինը՝ նշանակում է տկարացնել հայրենիքը»․ Հայկազուն սրբազան aravot.am aravot.am

time
«Տկարացնել Սուրբ Էջմիածինը՝ նշանակում է տկարացնել հայրենիքը»․ Հայկազուն սրբազան

«Վեհափառ Տեր, աղոթում ենք, որ Ձեր խաչը քաջությամբ կրեք մինչև վերջ ու անվհատ կերպով շարունակեք Ձեր եկեղեցաշեն գործունեությունը»,- Մայր Աթոռում այսօր կայացած պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Հայկազուն սրբազանը։

Նա մտահոգիչ համարեց վերջին շրջանում կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ եղած տարաձայնությունները․ «ՀԱԵ-ն միշտ զորավիգ է եղել իր ժողովրդի միասնությանը, անկախությանը եւ պետականությանը։ Իր ունեցած հնարավորությունները՝ ինչպես անցյալին, այսօր էլ զոհել է հայրենիքի համար։ Սակայն երեք եպիսկոպոսների բանտարկությունը, Հովհաննավանքի բռնի գրավումը, քաջալերումը մի կեղծ եկեղեցականի անօրինական արարողության կատարումը՝ դրանք այլեր են, որ ավելի սրում են իրավիճակը։ Տկարացնել Սուրբ Էջմիածինը՝ նշանակում է տկարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձեւով չեն լուծվի»,- ասաց նա՝ ժողովրդական այրերին մաղթանք ու աղոթք հղելով, որպեսզի «ժողովրդական միասնությամբ» հարցի լուծումը գտնեն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնանքը հղեց ՀԱԵ հավատացյալներին։

Մայր Աթոռում պատարագի մանրամասները՝ տեսանյութում

Մայր Աթոռում նաեւ աղոթք հնչեց ապօրինաբար ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, տեր Մկրտիչ Պռոշյանի, տեր Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների եւ Բաքվի բանտերում գերեւարված հայորդիների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test