Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ֆիասկոյի է մատնված. սա իրենց վերջնախաղն է, վերջնախաղի ցայտնոտի մեջ հայտնված մոլագար, հիստերիայի մեջ հայտնված քաղաքական ուժի վարքագիծ են դրսևորում: Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Հովհաննավանքում ֆեյք պատարագը դրա լավագույն ցուցիչն էր, որովհետև եթե դրանից հանենք բազմագույն բերետավորներին, վարչական ռեսուրսը, որոշ մոլորյալներ, ապա այնտեղ հասարակություն չկար: Ավելի քան ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի կիսում այդ վարքագիծը, որը ոչ միայն հակազգային է, այլև` պիղծ վարքագիծ է: Սա վերջնախաղ է այս քաղաքական ուժի համար, որովհետև սա այն սրբության հանգրվանն է, որի պղծումը հայ ժողովուրդը չպետք է հանդուրժի»,– նշեց նա։
Գալստյանն ընդգծեց` այն քաղաքական գիծը, որ թողել է այս քաղաքական ուժը` ավերի, արյան, հայրենազրկումի, ցեղասպանության հանցակից դառնալու և ցեղասպանությունը հրահրելու, հնարավոր չէ, որ սև գիծը երկար տևի մեր քաղաքական և հանրային կյանքում: Գալստյանի խոսքով` ամբողջ ժողովրդին չի կարելի պահել այս պղծման, ոչ բարոյական, ուրացման և դավաճանության ռեժիմում, կա լուռ ընդվզման ռեժիմ, որն ակնհայտ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test