Հովհաննավանքում պատարագն ավարտվել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության և գործադիրի անդամները, պաշտոնյաները հեռանում են տարածքից՝ եկեղեցու զանգերի և ծափերի ներքո:
Այս անգամ պատարագին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի ա՛շխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պատգամավորներ, մարզպետներ:
Պատարագը, ինչպես հայտնի է, մատուցում էր Տեր Արամը, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել: Տեր Արամը չի ընդունում կարգալուծության որոշումը:
ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ Հովհաննավանքում պատարագին մասնակցությունը «ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու համար՝ նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test