Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հովհաննավանքը լցված է ոստիկաններով, ի՞նչ մտավախություններ կան»․ հարց՝ ոստիկանապետին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հովհաննավանքը լցված է ոստիկաններով, ի՞նչ մտավախություններ կան»․ հարց՝ ոստիկանապետին

Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագն ավարտվեց։ Պատարագն ավարտվելուն պետ ողջ իշխանական էլիտան հեռացավ Հովհաննավանքից։ ArmLur.am-ը զրուցեց Ոստիկանության պետ Արամ Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞վ է պայմանավորված Հովհաննավանքում ոստիկանների նման քանակը։

Հիշեցնենք, որ կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Ստեփան Ասատրյանը hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test