Այսօր Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագին, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ներկա էր նաեւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությույանը։ Նա լրագրողներին մեղադրեց սադրանքներ իրականացնելու եւ լրագրողական էթիկայի խախտումներ մեջ, երբ վերջիններս հետաքրքրվեցին՝ սադրիչ քաղաքացիների օգնությա՞մբ են պատրաստվում շարունակել պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հովհաննավանքում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ ՔՊ-ական նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա եկեղեցու բակում մնաց, եկեղեցի չմտավ։ Հարցին՝ այս իրավիճակը ձեզ համար ընդունելի՞ է՝ պատասխանեց․ «Որ ստեղ եմ՝ այո»։ Հավելեց՝ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ՀԱԵ դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մեզ համար առաջին տեղում պետք է լինի պետությունը, պետականությունը, երկրորդ տեղում՝ եկեղեցին»․ կեղծ պատարագի ժամանակ հայտարարեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը՝ հավելելով․ «Եթե մենք չունենք պետություն ու պետականություն, չենք էլ կարող ունենալ եկեղեցի։ Պետք է ասեմ, տեսեք, Արցախը չուներ պետականություն, բայց ուներ եկեղեցիներ։ Պետականություն չունենալու հետևանքով մենք կորցրեցինք մեր եկեղեցիները և նաև այն իրավունքը, որ այնտեղ մենք Աստծուն պաշտել ենք»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։
Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։
Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ
Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test