Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ձեր ո՞ր արժանիքի համար եք նշանակվել Ոստիկանության գվարդիայի հրամանատար»․ հարց՝ Բաբայանին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ձեր ո՞ր արժանիքի համար եք նշանակվել Ոստիկանության գվարդիայի հրամանատար»․ հարց՝ Բաբայանին

Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագն ավարտվեց։ Պատարագն ավարտվելուն պետ ողջ իշխանական էլիտան հեռացավ Հովհաննավանքից։ ArmLur.am-ը զրուցեց Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանի հետ։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի Ներքին գործերի նախարարության կազմում սկսել է գործել Ոստիկանության գվարդիա։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։

Հիշեցնենք, որ կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Ստեփան Ասատրյանը hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test