Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը մեծ պատերազմից առաջ հետխորհրդային տարածքում անվտանգային բարձի՞կ է ստեղծում 1in.am 1in.am

time
Ռուսաստանը մեծ պատերազմից առաջ հետխորհրդային տարածքում անվտանգային բարձի՞կ է ստեղծում

NBS News-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տրամադրվել է ամերիկյան հետախուզական ծառայությունների համատեղ վերլուծությունը, որի գլխավոր եզրակացությունը հանգում է հետևյալին. «Վլադիմիր Պուտինն այժմ, առավել քան նախկինում երբևէ, հաստատակամ է Ուկրաինայում պատերազմը շարունակելու մտադրության մեջ»: Ամերիկյան հետախուզական ծառայությունների վերլուծաբանները «Ուկրաինայի հարցում Ռուսաստանի փոխզիջման գնալու ոչ մի նշան չեն տեսնում, չնայած որ նախագահ Թրամփը փորձում է աջակցել խաղաղ բանակցությունների անցկացմանը»:

Ամերիկացի վերլուծաբանները պատերազմը շարունակելու Պուտինի ներկայիս հաստատակամությունը և հաղթանակի հասնելու վստահությունը համեմատում են 2022 թվականի փետրվարի հետ: Նրանք համարում են, որ Պուտինը «տրամադրված է ավելի շատ ուկրաինական տարածքներ զավթել և ընդլայնել Ռուսաստանի ազդեցությունը, որպեսզի արդարացնի մարդկային և ֆինանսական կորուստները»: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը և խորհուրդ է տվել հետևել նախագահ Թրամփի «հրապարակային հայտարարություններին և քայլերին»:

NBS News-ն առանձնացրել է Թրամփի վարչակազմի հետևյալ քայլերը: Ամառվանից ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը, սեպտեմբերին Թրամփը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնությանը, որի դիմաց վճարել է ՆԱՏՕ-ն, ամերիկյան իշխանությունները քննարկում են Կիևին հեռահար հրթիռների մատակարարման հնարավորությունը, իսկ տասը օր առաջ նախագահ Թրամփը չեղյալ է հայտարարել Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը:

Ամերիկյան լրատվամիջոցը եզրակացնում է, որ, ամենայն հավականությամբ՝ ԱՄՆ-ն և Եվրոպան «միասնաբար կփորձեն տնտեսական պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական աջակցության մեծացման միջոցով Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ»: Ամերիկյան լրատվամիջոցն արդեն իր անունից ենթադրում է, որ «հավանաբար Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական հարվածների հաջողությունը պայմանավորված է ԱՄՆ տրամադրած հետախուզական տեղեկությունների ճշտությամբ»,- ինչից հասկացվում է, որ Ուկրաինայում պատերազմը երկարաձգվելու է:

Այս համատեքստում ուշագրավ է, որ Ղազախստանում Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողով, որին Հայաստանը չի մասնակցել: Չափազանց աչքի է զարնում այդ միջոցառմանն Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությունը, ինչպես և այն, որ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը բացառիկ հանդիպում է ունեցել ղազախստանցի պաշտոնակցի հետ: Ռուսաստանը հետխորհրդային տարածքում Բելառուսի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների ներգրավմամբ «անվտանգային բարձի՞կ է ստեղծում»: Իսկ մյուսնե՞րը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test