«Այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, հայկականության պղծություն է եւ կապ չունի, թե ում հավատքն ինչքան է, կամ՝ ով քանի՞ անգամ է եկեղեցի գնում»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ մնում է հայկականության ակունքներում, ինչով էլ մենք տարբերվել ենք եւ հարգվել ենք աշխարհում։
Այսօրվա փորձերը՝ ապականել եւ նվաստացնել ՀԱԵ նշանակությունը, անգամ եթե դա արվում է տգիտությամբ, ինչը գործող իշխանության պարագայում բացառված չէ, ըստ Մանե Թանդիլյանի, բնավ չի արդարացնում «այն սրբապղծությունը», որն իշխանությունն իրականացնում է ՀԱԵ նկատմամբ։
ՀԱԵ դեմ արված յուրաքանչյուր քայլ նա քայլ է համարում հայկականության դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։
Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։
Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ
Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test