Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում 168.am 168.am

time
Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Վաղ միջնադարում աղանդավորական շարժումների շարքում առանձնանում էր պավլիկյան շարժումը: Հայաստանի համար պավլիկյանների գործունեությունը դարձավ այնքան վտանգավոր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց նրանց ուսմունքի դեմ։

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Նա ձեռնարկեց նաև խիստ և վճռական քայլեր՝ շարժումն արմատախիլ անելու նպատակով։ 719 թվականին Դվինում գումարված եկեղեցական ժողովը խստորեն պատվիրեց հավատացյալներին խուսափել պավլիկյանների հետ որևէ շփումից՝ արգելելով անգամ խոսել նրանց հետ: Պավլիկյանների ուսմունքի հիմքում երկաստվածային գաղափարն էր։

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Նրանք հավատում էին, որ գոյություն ունեն երկու աստվածներ՝ բարի և չար։ Սկզբնական շրջանում նրանց գաղափարներին հիմնականում հետևում էին գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, իսկ հետագայում նրանց շարքերը համալրում էին նաև ազնվականության և հոգևորականության որոշ ներկայացուցիչներ.

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

«Սոցիալական անհավասարությունն ու ճնշումը, աշխատավոր խավերի կեղեքումն ու աղքատացումը, վերջապես, աշխարհում տիրող անօրինականությունն ու անարդարությունը չէր կարող պավլիկյանների մոտ այն համոզմունքը չառաջացներ, որ այդ բոլորը աստուծո, բարի աստծո գործը լինել չէր կարող: Այդ էր պատճառը, որ նրանք պայքար էին մղում այդ անհավասարության դեմ, համոզված լինելով, որ պայքար են մղում չար աստծո արարչագործության դեմ, նրա ստեղծած կարգ ու կանոնի դեմ, որ իրենց պայքարը կմոտեցնի այն օրը, երբ աշխարհում կտիրի բարի աստվածը, երկնայինը:

Պավլիկյանները իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ: Քրիստոսին` նրանք համարում էին երկնային աստուծո որդի և ոչ երկրային աստծո, արարիչ աստծո:

Նա երկնային աստծո մի հրեշտակն էր, որ օգնեց բարի աստծուն ընդունելու մարդկային սերունդը, հետևաբար նրանք մերժում էին Մարիամին որպես աստվածածին: «Աստվածաշունչ» գրքերից պավլիկյանները ընդունում էին միայն նոր կտակարանը, բացառությամբ Պետրոս առաքյալի` երկու տիեզերական թղթերի: Նրանք ամբողջությամբ մերժում էին հին կտակարանը, մարգարեներին անվանում էին ավազակներ և մոլորեցնողներ: Բացի նոր կտակարանից, պավլիկյանները շատ էին հարգում իրենց խոշորագույն աղանդապետ Սերգիոսի նամակները: Նրանք մերժում էին եկեղեցին և հոգևորականների դասը, նույնիսկ նրանց անունից էին խորշում: Իրենց հավաքատեղիները նրանք աղոթարան էին անվանում, փոխաբերաբար նաև ուղղափառ եկեղեցի: Պավլիկյանները չէին ընդունում սրբերին, հետևաբար և սրբապատկերները, պատկերապաշտներին մեղադրելով կռապաշտության մեջ։

Պավլիկյանները մերժում էին մկրտության և հաղորդության հոգևոր խորհուրդները»: (Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2-րդ, Երևան, 1967, էջ 740, Արամ Տեր-Ղևոնդյանի և Հրաչ Բարթիկյանի ծանոթագրությունները):

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Աղանդավորական այս շարժումը բաղկացած էր հետաքրքիր համակարգից: Այն իր ներսում ուներ ներքին մի մոդել, որով կառավարվում էր շարժումը, շարժման ներքին, ինչպես նաև արտաքին բոլոր խնդիրները:

«Պավլիկյանները չէին ընդունում եկեղեցու նվիրապետությունը, բայց իրենց մոտ այնուամենայնիվ կար որոշակի հիերարխիա: Պավլիկյան համայնքը և ընդհանրապես ամբողջ շարժումը գլխավորում էր աղանդապետը, այսինքն՝ գաղափարական ղեկավարը: Աղանդապետի պաշտոնը` ընտրովի էր և նրա ընտրության գործում մասնակից էին դառնում ոչ բոլոր աղանդավորները, այլ վերջիններիս ղեկավար կորիզը, որոնք կոչվում էին սինեկդեմոսներ-ուղեկիցներ: Սինեկդեմոսներին անմիջականորեն ենթարկվում էին, ինչպես ասում են աղանդավորների թշնամի հեղինակները, «ավելի ցածր աստիճանի պիղծեր», որոնք կոչվում էին՝ նոտարներ և նշանակվում էին սինեկդեմոսների կողմից:

Նոտարների, ինչպես և սինեկդեմոսների` պարտականությունն էր պավլիկյան գաղափարների ճշգրիտ իրականացումն ու տարածումը: Բացի սինեկդեմոսներից և նոտարներից աղանդապետն ուներ նաև աշակերտների մի խումբ, որոնք աղբյուրներում կոչվում են «աստատներ», որոնք ի տարբերություն առաջինների, որ զբաղվում էին գաղափարական հարցերով, պավլիկյանների տարբեր համայնքներում թշնամիների դեմ զինված պայքարի կազմակերպողներն էին: Բացի աղանդապետից, աղանդի գաղափարական ղեկավարից, պավլիկյաններն ունեին նաև իրենց զինված ուժերի ղեկավարին: Նա շատ մեծ ուժ ուներ և կարող էր կարևոր դեր խաղալ պավլիկյան համայնքի ներսում ծագած բազում հարցերի լուծման գործում»: (Նույն տեղում, էջ 740):

Պավլիկյանների աղանդը ևս երկար կյանք չունեցավ: Բյուզանդիայի կայսրերը հրամայեցին անխնա ոչնչացնել նրանց՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերացնել շարժումը։

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում
Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Պավլիկյանները Բարձր Հայքի Տևրիկ ամրոցը վերածեցին իրենց գլխավոր հենակետի, որտեղից ոչ միայն պաշտպանվում էին, այլև կազմակերպում հարձակողական գործողություններ։ Պավլիկյանները մի շարք փայլուն հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր բանակների դեմ: 9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ բարձրացավ հայազգի Վասիլը: Նա վճռական քայլերի դիմեց և 872 թվականին հաղթեց պավլիկյաններին և ավերեց նրանց վերջին հենակետը՝ Տևրիկ ամրոցը։

Եկեղեցու մերժումից՝ մինչև նոր հավատքի որոնում. պավլիկյանների աղանդավորական շարժումը միջնադարյան Հայաստանում

Պավլիկյան շարժումը միջնադարյան Հայաստանի պատմության մեջ աղանդավորական-հասարակական երևույթ էր։ Չնայած Բյուզանդիայի կայսրերի կողմից կազմակերպված դիմադրությանը և աղանդավորական շարժման անկմանը, պավլիկյանների գաղափարներն իրենց ազդեցությունը թողեցին հետագա դարերի աղանդավորական շարժումների ձևավորման վրա։

Զ. Շուշեցի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test