Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այն, ինչ Փաշինյանն անում է, ՀՀ Քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են»․ Արման Թաթոյան aravot.am aravot.am

time
«Այն, ինչ Փաշինյանն անում է, ՀՀ Քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են»․ Արման Թաթոյան

«Այն, ինչ Փաշինյանն անում է, ՀՀ Քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թեւեր» նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանը։

«Փաշինյանի ղեկավարությամբ իշխանության գործողությունները բացարձակ ապօրինի են։ Քաղաքական հովանավորությամբ պաշտոնական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով` տեղի են ունենում գործընթացներ»,- կարծում է Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։

Ըստ Արման Թաթոյանի` իշխանության գործողությունները հիմնված են մի քանի կեղծիքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ Հայոց Եկեղեցում եկեղեցականներ չեն․ «Կա եւս մեկ կեղծիք, որ նա այդ քայլն անում է, որպես եկեղեցու հավատավոր։ Սա նույնպես բացարձակ ապօրինի պնդում է, որովհետեւ նա ՀՀ վարչապետի պաշտոն է զբաղեցնում, ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար պարտավոր է ղեկավարվել այդ լիազորություններով եւ իրավունք չունի դրանից որեւէ կետ դուրս գալու»։

Արման Թաթոյանի գնահատմամբ, Հովհաննավանքը «միջնաբերդ» է դարձրել և պայքարում է հայ ժողովրդի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test