Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էսօր պայքարա շնացած եկեղեցականների դեմ»․ քաղաքացի armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էսօր պայքարա շնացած եկեղեցականների դեմ»․ քաղաքացի

Այս պահին Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանը մատուցում է պատարագ։ Պատարագին մասնակցում է ողջ իշխանական էլիտան։

Այս պահին Հովհաննավանքը խիստ հսկողության տակ է։ ArmLur.am-ը զրուցեց Հովհաննավանք այցելած քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Ստեփան Ասատրյանը hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test