Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տենց մարդ չկա, որ դուխ ունենա մեզ պարտադրի»․ քաղաքացիները՝ պատարագին մասնակցելու մասին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տենց մարդ չկա, որ դուխ ունենա մեզ պարտադրի»․ քաղաքացիները՝ պատարագին մասնակցելու մասին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11։00-ին Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանը կմատուցի պատարագ։ Պատարագին կմասնակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության և ԱԺ անդամներ։

Այս պահին Հովհաննավանքը խիստ հսկողության տակ է։ ArmLur.am-ը Հովհաննավանքի բակում զրուցում է քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց վերաբերմունքը՝ կարգալույծ քահանայի ձեռամբ պատուցվող պատարագին։

Հիշեցնենք, որ կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Ստեփան Ասատրյանը hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test