Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննավանքի ճանապարհն այս պահին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննավանքի ճանապարհն այս պահին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11։00-ին Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանը կմատուցի պատարագ։ Պատարագին կմասնակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության և ԱԺ անդամներ։

Կարգալույծ քահանան անցած կիրակի՝ հոկտեմբերի 26-ին ևս պատարագ մատուցեց։

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է եղել։ Կարգալույծ քահանան չի ընդունում այս որոշումը և երկրորդ անգամ ժողովրդին հրավիրել է մասնակցելու Սուրբ Հովհանավանքում իր ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանալու։

Կարգալույծ քահանային ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ ինքը ևս մասնակցելու է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test