Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքուն զգուշանում է բացել Իրանի հետ ցամաքային սահմանը 1in.am 1in.am

time
Բաքուն զգուշանում է բացել Իրանի հետ ցամաքային սահմանը

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին երկօրյա այցով գտնվել է Արևելյան Ադրբեջան նահանգում, որից հետո ճեպազրույց է ունեցել ուղեկցող լրագրողների հետ: Արաղչին հատուկ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին և հայտարարել, որ «գլխավոր հարցերից մեկը մարդկանց տեղաշարժի համար սահմանի բացումն է»: Ըստ իրանցի պաշտոնյայի, վերջին մեկ տարում երկու երկրների նախագահների, իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, կողմերի բոլոր պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում «բարձրացվել է այդ ուղեւորային սահմանի հետագա փակ մնալու հարցը»:

Արաղչին ասել է, որ ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչել է հարևան բոլոր երկրների հետ ցամաքային սահմանների փակումը և հավաստիացրել, որ «Իրանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի խնդիր չկա»: Ադրբեջանն, իրոք, պաշտոնապես բոլոր հարեւան երկրների հետ ցամաքային սահմանը փակ է պահում արդեն շուրջ վեց տարի: Այդուհանդերձ, տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նախիջևան-Իգդիր և հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներ իրականացվում են: Ըստ տեղեկությունների, որոշակի պարբերականությամբ գործում է նաև Բաքու-Թբիլիսի մարդատար գնացքը:

Այսպիսով, մարդկանց տեղաշարժի համար գործնականում փակ է մնում ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական սահմանը: Ցամաքային սահմանի փակումն Իլհամ Ալիևը հիմնավորում է անվտանգային նկատառումներով: Ստացվում է, որ Բաքուն Ռուսաստանից և Իրանից և հակառակ ուղղություններով մարդկանց տեղաշարժը գնահատում է «ազգային անվտանգությանն սպառնալիք»:

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքի ենթատեքստից հասկացվում է, որ Թեհրանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների վստահելիության մակարդակը ուղեւորափոխադրումների համար ցամաքային սահմանի բացումն է, ինչից պաշտոնական Բաքուն, երևում է, շարունակաբար խուսափում է: Արաղչին այցելել է Արևելյան Ադրբեջան, որի կենտրոնը Թավիզն է: Ըստ պաշտոնական տվյալների, նահանգի բնակչության 97 տոկոսը թուրքախոս է, Թավրիզում ապրում են նաև հայեր, թաթեր, ասորիներ:

Անկախությունից ի վեր Թավրիզի և այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» շուրջ Թեհրանի և Բաքվի միջև լարվածության մի քանի փուլ է եղել: Բաքվում մշտապես պնդել են, որ Իրանի «մոլլապետությունը խոչընդոտում է նույն ժողովրդի բաժանված հատվածների միջև մշակութային և հոգևոր շփումներին»: Իրանի արտգործնախարարի դիվանագիտական ակնարկներից հասկացվում է, որ այսօր մարդկային, սոցիալ-տնտեսական և հոգևոր կապերի հաստատմամբ շահագրգռված է Թեհրանը, իսկ Բաքուն՝ ոչ:

Ինչի՞ց է զգուշանում Ալիևը: Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման օրերին Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը զգուշացրել է, որ սահմանների պահպանումը պետք է խստացնել, քանի որ «տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ կարող են ապահովության համար Ադրբեջան անցնելու փորձ անել»: Կարելի՞ է ենթադրել, որ Իլհամ Ալիևը «տեղեկացված է Իրանի դեմ նոր պատերազմի բարձր հավանականությունից», ուստի չի շտապում մարդկային տեղաշարժի համար բացել սահմանը:

Բացառված չէ, որ Իրանի հետ ցամաքային սահմանի փակումը հետապնդում է կրոնական ազդեցությունից Ադրբեջանը զերծ պահելու նպատակ: Ալիևը, հավանաբար, պատճառներ ունի նաև զգուշանալու, որ իրանցի թուրքախոսները Բաքվում և այլ քաղաքներում կարող են կազմակերպել հակաիսրայելական, հակաամերիկյան ցույցեր և բողոքի ակցիաներ, որ կվտանգեն Իսրայելի և, մանավանդ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

Ըստ երևույթին, Արաղչին Թավրիզ և նահանգի այլ քաղաքներ է այցելել, որպեսզի շոշափի տեղի բնակչության տրամադրությունները: Պետք է նկատի ունենալ, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ծնունդով իրանական Ադրբեջանից է, էթնիկ թուրքախոս, ավելի վաղ նահանգից Իրանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել և, ըստ տեղեկությունների, հայրենակիցների մոտ բարձր հեղիանկություն է վայելում: Կհաջողվի՞ նրան հասնել Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացմանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test