Արդեն 25 տարի է, ինչ «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը սեր է սերմանում երեխաների մեջ դեպի մեր ազգայինը, գեղեցիկը, հեքիաթայինը:
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Վասպուրիկի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Աննա Սարգսյանն ասաց, որ միայն երեխաների ջերմեռանդության ու աշխատասիրության շնորհիվ են իր տիկնիկները կյանք ստանում, իրենց պատմությունը սկսում պատմել մարդկանց:
Տիկին Սարգսյանի խոսքով, թատրոնն այս 25 տարիների ընթացքում շատ խոչընդոտների է բախվել, շատ չարություն ու նախանձ է տեսել եւ հիմա էլ շարունակում է տեսնել, սակայն նրա կամքն անկոտրում է, եւ նա պատրաստ է շարունակել պայքարել ամեն մի հայ բալիկի մեջ հայկականը, ազգայինը սերմանելու համար:
«Վասպուրիկ» թատրոնը հայտարարել է անվճար ընդունելություն՝ 9-13 տարեկան երեխաների համար, որոնք խմբակում զարգանալու են 4 ճյուղով՝ երգ, պար, բեմականացում, դերասանական վարպետություն:
Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացած երեխայի մեջ կա սեր դեպի երգը, պարը, բեմականացումը, գեղագիտական խոսքը, ուղղակի պետք է կարողանալ դա բացահայտել, զարգացնել: Աննա Սարգսյանի համար՝ որպես տիկնիկներ ստեղծողի, նաեւ շատ կարեւոր է, որ երեխաներին եւս հասկանալի լինի այն մտահղացումը, որ ի սկզբանե դրվել է այդ տիկնիկի կերպարի մեջ: «Մենք ունենք ձյունանուշ, ունենք տատ եւ պապ, ունենք հայ աղջիկ, երբ նոր են գալիս բալիկներն ինձ մոտ, ես միայն չեմ սովորեցնում նրանց շարժել տիկնիկը աջ կամ ձախ, ես նախ բացատրում եմ, թե ինչու եւ ինչ է նշանակում տիկնիկի հագուստը, ինչու հենց այդ թատերական դրվագը, ով է հեղինակը եւ այլն»:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս 25 տարվա ընթացքում շատ երեխաներ են եկել-գնացել, եղել է ժամանակ, երբ թատրոնը շատ ծանր կացության մեջ է եղել, միանգամից 15 երեխա, առանց լուրջ բացատրության, հեռացել են խմբակից (թատրոնի հիմնադիրի դեմ հակաքայլերի արդյունքում՝ խմբ.), սակայն տիկին Սարգսյանը վստահ է, որ «Վասպուրիկը» նոր շունչ է հավաքելու եւ նորովի կազմավորվելով՝ շարունակելու է ժպիտ պարգեւել թե՛ մեծահասակ, թե՛ մանկահասակ հանդիսատեսին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test