Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում արդեն մեկ օր է, ինչ որոնում են 74–ամյա Ժաննա Անտոնյանին։ Ըստ ընտանիքի անդամների՝ տարեց կինը երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։Վարդանաշենի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանի խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են․«Երեկվանից հետները փնտրում ենք։ Առավոտվանից էլի նույն ձև՝ կամերաներին հսկելով, բոլոր հնարավոր ուղղություններով նայում ենք, բայց այս պահին ոչ մի ինֆորմացիա չունենք։ Ընտանիքը Ղարաբաղից է, ապրում են մեր գյուղում։ Առողջական խնդիրներ ունի, գուցե հենց դա է պատճառը։ Մինչև հիմա փնտրում ենք՝ խորը առուներ, ջրատարներ, շենքեր, ամեն ինչի մեջ նայում ենք։ Ոստիկանությունն էլ է ներգրավված, գիշերվանից աշխատում են», - ասաց վարչական ղեկավարը։Նրա խոսքով՝ որոնումներին մասնակցում են ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ գյուղի բնակիչներ։Ժաննա Անտոնյանը Արցախից է։ Նրա թոռը՝ Արտակը, պատմեց, որ տատը չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»։Ընտանիքի տեղեկացմամբ՝ կինը հիշողության խնդիրներ ունի։ Նրանք ապրում են Վարդանաշենում՝ դստեր և փեսայի հետ։Ընտանիքը հույս ունի, որ Ժաննա Անտոնյանին կհաջողվի գտնել ողջ և առողջ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test