Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը դադարեցրել են hraparak.am hraparak.am

time
Տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը դադարեցրել են

Սեպտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին գրությամբ հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից կառավարության 2025թ․ օգոստոսի 28-ի N 242-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման» կարգի պահանջների խախտման վերաբերյալ, եւ հավելել․ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվելու են համալիր ստուգումներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել փոխհատուցումը վերոնշյալ կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շահառուների՝ ուսուցիչների (նաեւ դասավանդող նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչների (զինղեկների), ուսուցչի օգնականների եւ հատուկ մանկավարժների, հոգեբանների համար։

Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը կտրամադրվի միայն ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների սովորողներին եւ այն ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք սովորողների եւ (կամ) մանկավարժական աշխատողների ուղեւորափոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում արդեն իսկ ունեն տրանսպորտային միջոցներ»։ Գրության մեջ ասվում է նաեւ, որ ծրագրի շարունակության եւ հետագա ընթացքի մասին իրենք լրացուցիչ կտեղեկացնեն։ Նախարարի տեղակալը մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին խնդրել է մարզպետարանների ենթակայության ուսումնական հաստատություններին իրազեկելու վերաբերյալ հանձնարարականներ տալ։

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրում չարաշահումների պատճառով մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը դադարեցնելն անթույլատրելի է, ծրագրում չարաշահումները բացահայտող քննությունը պետք է արվի ծրագրի իրականացմանը զուգահեռ։ 2024 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող, կամավոր ատեստացիա չանցած ուսուցիչներին աշխատանքից ազատելու պատճառով ՀՀ պետական ուսումնական հաստատություններում շուրջ 1300 ուսուցիչ կորցրեց աշխատանքը։ Սահմանամերձ, փոքր գյուղերի դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղերը զբաղեցրին այլ բնակավայրերից ժամանող ուսուցիչներով։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025 թ․ ապրիլի 14-ի դրությամբ առկա էր ուսուցչի 47 թափուր հաստիք։ 2025-2026 ուսումնական տարում Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի 11 ուսուցիչ ժամանում է Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերից, Նոյեմբերյան քաղաքից, Սարիգյուղից, անգամ Ոսկեպարից 25 կմ հեռավորությամբ գտնվող Իջեւանի Ազատամուտ գյուղից։ Բուհի դիպլոմ չունենալու պատճառաբանությամբ՝ բազում ուսուցիչների կրճատեցին, հիմա էլ նրանց փոխարինած ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն են դադարեցրել։ Այ քեզ ապիկար կառավարում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test