Երեւանում անցկացվող Եվրանեսթի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել էր. «Եթե մարդիկ դատապարտվում են կաշառք ստանալու համար, դա մի բան է, բայց եթե քրեական պատասխանատվության ենթարկվում են իրենց կարծիքն արտահայտելու համար, օրինակ՝ սոցցանցերում գրառումների պատճառով, պետք է ուշադիր լինել… Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, մարդիկ մեղադրվում են պարզապես իրենց տեսակետն արտահայտելու համար»։ Զրուցել ենք Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի հետ:
- Առաջ եվրոպական կառույցները հայտարարություններ չէին անում Հայաստանում տիրող ապօրինի պրոցեսների մասին: Հիմա էլ թեպետ ԵՄ-ն Փաշինյանի գործունեությունը չի քննադատում, սակայն գոնե մեկ-երկու արձագանք կա: Սա ի՞նչ նախադեպ է:
- Իմ կարծիքը հաշվի առնելով եւս՝ Նաչո Սանչես Ամորն այդ եզրահանգման է եկել: Ես այդ մասին վերջերս այլ ԵՄ պաշտոնյաների հետ խոսել եմ եւ մեկառմեկ նշել, թե Հայաստանում ժողովրդավարության անվան տակ ինչեր են կատարվում: Լիովին կիսում եմ հնչեցված տեսակետները:
- Ե՞րբ եք հանդիպել, ո՞ւմ հետ, ինչո՞ւ են միայն նոր-նոր սկսում խոսել այս ամենի մասին:
- Անուններ չեմ տա, քանի որ նրանց համաձայնությունը չունեմ, սակայն թե՛ Բրյուսելում, թե՛ նախորդ ամիս Եվրախորհրդարանում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել: Մի քանիսն ինձ հետ հանդիպել են նաեւ Երեւանում: Որպես օրինակ` նշել եմ հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ եւս խոսում էին ԵՄ ընտանիքի մաս դառնալու մասին, մինչ օրս ԵՄ դրոշները պահպանվում են վրաց սահմաններին, սակայն Եվրախորհրդարանն անգամ հրաժարվեց ճանաչել Վրաստանի կառավարությունը: Եվրախորհրդարանում պնդել եմ` Հայաստանի կառավարությունը զբաղված է եվրաիմիտացիա ստեղծելով, իսկ Փաշինյանը եվրաիմիտատոր է: Նա իրականում ԵՄ-ին անդամակցելու ոչ մի նպատակ չունի, այն օգտագործում է որպես շղարշ, իրականում իր վերարտադրությունը կապում է միայն Պուտինի, Ալիեւի եւ Էրդողանի հետ պայմանավորվածություններով: Ես սա հայտարարել եմ թե՛ Երեւանում, թե՛ Բրյուսելում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են հիմա խոսում, բերեմ նորից Վրաստանի օրինակը: ԵՄ-ն տարանջատում է վրաց ժողովրդին եւ Վրաստանի իշխանություններին: Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, 100 հազարանոց ցույցեր են լինում` ի աջակցություն Եվրոպայի: Վրաստանում պահպանվում են որոշակի արտոնություններ, ոչ թե հանուն Վրաստանի իշխանությունների, այլ հանուն վրաց ժողովրդի: Նույնն արվում է Հայաստանի մասով, թեպետ Վրաստանը շատ ավելի մեծ ճանապարհ է անցել՝ դառնալով ԵՄ թեկնածու երկիր․ ունեն վիզայի արտոնություն, ինչը Հայաստանը չունի: Ժողովուրդներին իշխանությունների պատճառով պետք չէ պատժել: Չեմ կարծում, որ Արեւմուտքը Փաշինյանին խոստումներ է տվել: Բոլորը տեսնում են, թե Հայաստանում ինչ է կատարվում: Առաջանում են հարցեր, մենք հասցեագրում ենք դրանք՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ: Նրա հայտարարությունները բախվում են գործողություններին, որոնք մեծապես հակասում են ԵՄ-ին անդամակցելուն: Ի վերջո` Փաշինյանը Շանհայ գնալու ցանկություն էր հայտնել, այլ ոչ թե ԵՄ: Նա Հայաստանի հարաբերություններն օրեցօր խորացնում է ՌԴ-ի հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test