Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կարգալույծ քահանան պատրաստվում է այս կիրակի ևս «պատարագ» մատուցել. ի՞նչ է սպասվում վաղը armlur.am armlur.am

time
Կարգալույծ քահանան պատրաստվում է այս կիրակի ևս «պատարագ» մատուցել. ի՞նչ է սպասվում վաղը

Այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Սուրբ Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատրաստվում է նորից «պատարագ» մատուցել։

Սբ․ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանը, որն այլևս կոչվում է ավազանի անունով Ստեփան Ասատրյան, չի ընդունում Մայր Աթոռի որոշումը և չի պատրաստվում վանքի բանալիները հանձնել Հովհաննավանքում հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին և Տեր Սարգիս քահանա Սարգսյանին։ Դեռ ավելին՝ նա փոխել է և՛ վանքի, և՛ Մայր Աթոռի կողմից իրեն հատկացված կացարանի փականքները։

Կարգալույծ քահանային ամբողջովին իր սատարումն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ նշելով, որ կարգալույծ Կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել քահանային։ Նշենք, որ նույնը կրկնում է և՛ Ստեփան Ասատրյանը, և՛ նրա աջակիցները։

Փաշինյանը, հոկտեմբերի 26-ին մասնակցելով Ստեփան Ասատրյանի ձեռամբ մատուցված պատարագին, ցանկություն հայտնեց մեկ անգամ ևս մասնակցել։ Այս կիրակի Փաշինյանը կրկին Հովհաննավանքում է լինելու։

Կարգալույծ քահանային աջակցություն հայտնեցին նաև հոգևոր դասից՝ Տեր Տարոն քահանա Հունանյանը և Տեր Թադե քահանա Թոխմազյանը։

Տեր Թադեն անգամ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով քաղաքացիներին մասնակցելու Հովհաննավանքում սպասվող «պատարագին»։

«Սիրելի՛ հավատացյալներ, այս կիրակի բոլորիդ հրավիրում եմ ուխտավորաբար մասնակցելու Հովհաննավանքում մատուցվող սուրբ և անմահ պատարագի»,- գրել է Տեր Թադեն:

Հիշեցնենք. հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռի որոշմամբ կարգալույծ է ճանաչվել Տեր Արամ քահանա Ասատրյանը, որն այլեւս Եկեղեցու կողմից արտոնված չէ Սուրբ Պատարագ մատուցելու։

Նանիկ Աղասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test