Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ 168.am 168.am

time

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի զրույցը՝ Սյունիքի, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի, «Թրամփի ուղու», կեղծ խաղաղության, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների, Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումների և վտանգների մասին:

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Արթուր Խաչիկյան Ֆիլիպ, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ դուք մեզ համար ժամանակ գտաք։ Հայաստանում որոշ կարևոր հարցեր են քննարկվում։ Առաջին հարցը խաղաղության հարցն է։ Հայաստանի կառավարությունը հավատացնում է մեր ժողովրդին, որ մեր հարևանների հետ վերջապես հասել ենք խաղաղության։

Ըստ Ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետ, արդյո՞ք Հայաստանը հասել է խաղաղության։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Այս պահին, նայելով փաստերին, մենք կարող ենք արձանագրել, որ ագրեսիա տեղի չի ունենում, և Ադրբեջանի զինված ուժերը առաջխաղացում չունեն, չեն տեղակայվում։ Բայց ինչպես ես արդեն վերլուծել եմ բավականին ծավալուն իմ հոդվածում, թղթի վրա խաղաղություն առայժմ գոյություն չունի։ Խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրվել, դա մի համաձայնություն է, որը նախաստորագրվել է, որի մեջ կա 18 կետ, բայց պայմանագիրը չի ստորագրվել։ Եվ այս պայմանագիրը չի ստորագրվի, մինչև Ադրբեջանի մնացած պայմանները չբավարարվեն։ Այսօր խաղը լիովին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, և նախագահ Ալիևը գիտի, որ այս խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է հաջորդ տարի Հայաստանում սպասվելիք ընտրությունների հետ: Բազմաթիվ բազմաթիվ դիտորդների պես, նա հասկանում է, որ Փաշինյանը նորմալ պայմաններում չի կարողանա մեծամասնություն ստանալ, և քանի որ Ալիևը չունի որևէ երաշխիք այս անձի քաղաքական ապագայի վերաբերյալ, նա որևէ պատճառ չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։

Բոլորը գիտեն այն պայմանները, որոնք առաջ են բերվել Ադրբեջանի կողմից, որպեսզի նա ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Դրանք 3-ն են, և այս 3 պայմաններն այսօր ստույգ չեն բացահայտվել:

Բոլոր փաստաթղթերի մեջ, որոնք մենք այս պահին ունենք, առաջին պայմանն այն է, որ Հայաստանը որևէ վերահսկողություն չպետք է ունենա «Զանգեզուրի միջանցքով» տեղաշարժի վրա։ Այս հանգամանքը բացարձակ պարզ չէ ներկայացված Վաշինգտոնի պայմանագրում։ Ես հենց դա եմ դատապարտել այս պայմանագրում, քանի որ մենք բացարձակ ոչինչ չգիտենք, թե ինչպես է ապրանքների և մարդկանց տեղափոխությունը կամ շարժը տեղի ունենալու այս Միջանցքում։

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Մենք բացարձակ ոչինչ չգիտենք, թե ով՝ ինչ է վերահսկելու։ Անգամ չգիտենք, թե Հայաստանը իրավունք կունենա՞ մաքսային տուրք ստանալ այս ապրանքների շարժից կամ տեղափոխումից, որին, ի դեպ, անհնար է հավատալ։ Սա հավատալու բան չէ, անգամ անհնար է պատկերացնել։ Եվ դա ապացուցում է, որ գոնե թղթի վրա չկա որևէ ապացույց, որ Հայաստանը որևէ վերահսկողություն կունենա այս տրանզիտի վրա։

2-րդ պայմանը, որը նույնպես պարզ ներկայացված է, այն է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և ոչնչացնի բոլոր հետքերը՝ կապված Ղարաբաղի հարցով պահանջատիրության հետ։ Հայաստանի կառավարությունը ասում է՝ Անկախության հռչակագիրը խոչընդոտ չէ, որևէ սահմանադրական խոչընդոտ չկա, որպեսզի ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը», բայց Ադրբեջանը շարունակում է առաջ բերել այս պահանջը։ Սա նշանակում է, որ այս հարցում նույնպես Ադրբեջանը հանգում է այն խնդրին, որ եթե այս անձը առաջիկա ընտրություններում չստանա մեծամասնություն և չկարողանա վերացնել ցանկացած հիշատակում Ղարաբաղի մասին, չի կարողանա հանրաքվե անցկացնել, որովհետև եթե նա հանրաքվե անցկացնի ընտրություններից առաջ, ռիսկ կա, որ կպարտվի։

Եվ 3-րդ պայմանը, որն առայժմ չի բարձրաձայնվել գոնե ոչ պաշտոնական մակարդակում, բայց մենք գիտենք, որ այդ պայմանը առաջ է քաշվելու։ Դա ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքն է։ Քիչ թե շատ պաշտոնապես խոսվում է 300 000 մարդու մասին, սակայն իրականում մենք չգիտենք ճշգրիտ թիվը։ Կա 300 000 մարդ, որոնք պահանջելու են ապահովել իրենց՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և փոխհատուցում ստանալ, անգամ, եթե հաշվի առնենք, որ այն տարիներին ադրբեջանցիների մեծ մասը, որոնք լքել են Հայաստանը, հնարավորություն ունեցել են վաճառել իրենց ունեցվածքը Հայաստանից հեռանալուց առաջ։

Ադրբեջանցիների շահերը քիչ են տուժել: Նման դեպքեր եղել են, բայց շատ քիչ, եթե համեմատենք նրա հետ, թե ինչ զրկանքներ են կրել, ինչի են ենթարկվել հայերը, որոնք այն տարիներին լքել են Ադրբեջանը։

Այսպիսով, ո՞վ կարող է խոսել խաղաղության մասին այս պայմաններում։ Ամեն ինչ անորոշ է, բոլորը հասկանում են, որ խաղադրույքն Հայաստանի այս վարչախմբի ղեկավարի քաղաքական ապագան է: Նա ամեն տեղ ասում է՝ վերջապես սա կատարվեց, մենք վերջապես հասանք խաղաղության… Այսինքն՝ այս ամենը նրա համար է, որպեսզի նա ոչ միայն իր ընտրողներին Հայաստանում, այլ նաև Սփյուռքի բոլոր օգտակար հիմարներին, որոնք կարծում են, որ վերջապես Փաշինյանը հասավ խաղաղության, համոզի դրանում:

Արթուր Խաչիկյան – Եվ այս ամենից հետո, Ֆիլիպ, անգամ, եթե մենք բավարարենք Ադրբեջանի բոլոր պահանջները, ներառյալ՝ անգամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու «իրավունքը», արդյո՞ք՝ Հայաստանը կմնա իսկապես անկախ երկիր, մի երկիր, որը, ի վերջո, կենսունակ կլինի կամ կկարողանա գոյատևել, և արդյո՞ք Ադրբեջանը այդտեղ կանգ կառնի, արդյո՞ք Ադրբեջանի պահանջները դրանով կսահմանափակվեն։ Այսինքն՝ Զանգեզուրը կորցնելուց, մեր Սահմանադրությունը փոխելուց, ադրբեջանցիների վերադարձից հետո արդյո՞ք, ի վերջո, Ադրբեջանը կանգ կառնի, քանի որ հենց դա են ասում հայերին՝ մոռացե՛ք Ցեղասպանությունը, մոռացե՛ք Արարատ լեռը, մոռացե՛ք Արցախը, մոռացե՛ք Մեղրին… Նաև ասում են՝ Զանգեզուրի միջանցքը էքստերիտորիալ չի, միջանցք չի, ուշադրություն մի դարձրեք, թե Ալիևն ինչ է ասում, մենք ասում ենք, որ սա միջանցք չի: Մեզ ասում են՝ այս ամենը մոռացեք, և դուք, ի վերջո, վերջապես հանգիստ կապրեք ձեր հարևանների հետ։ Արդյո՞ք այս ամենից հետո մեր հարևանները բավարարված կլինեն, թե՞ նրանք կշարունակեն մեզ ճնշել։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան – Նրանք այլևս որևէ բան անելու կարիք չեն ունենա։ Ադրբեջանը և Թուրքիան գիտեն, որ այս բոլոր պահանջները բավարարելուց հետո Հայաստանն այլևս կենսունակ չի լինի, Հայաստանը դատարկվելու է։

Արթուր Խաչիկյան.- Այո՛, ես հենց այդ բառն էի փնտրում՝ կենսունակ։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան – Հայաստանը կդատարկվի։ Եթե մենք կորցնենք վերահսկողությունը Հայաստանի հարավի վրա, բնակչությունը կմտածի՝ ամեն ինչ ավարտվեց, կմտածի, որ սա վերջն է, ամեն ինչ ավարտվեց, և դրան գումարած, եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան…

Արթուր Խաչիկյան.- Իսկ դա ի՞նչ է նշանակում… Դա նշանակում է, որ կսկսվեն բախումներ, կոնֆլիկտներ, վիճաբանություններ կամ առճակատում։

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան – Սա նշանակում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ մասսայական ներդրումներ կանի այս շրջանում, և նրանք իրենց ձեռքը կվերցնեն Հայաստանի վրա տնտեսական վերահսկողությունը։ Ադրբեջանն այլևս որևէ կարիք չի ունենա ինչ-որ ռազմական գործողություն կատարելու։ Այս իրավիճակն ինքն իրեն կզարգանա, կհասնի ավարտին: Հայաստանը կընկնի: Այնպես, ինչպես դուք նայում եք մրգին, որը հասունանում և ընկնում է ծառից, կամ ինչպես փտած փտած միրգն է ընկնում ծառից, այդպես էլ Հայաստանը կընկնի…

Այս ամենը գրավոր ձևով ի սկզբանե ներկայացված է… Եվ այս ցնցող խոսակցությունը Հայաստանի կառավարության կողմից, որն ասում է՝ մենք հասանք խաղաղության, ու դուք կտեսնեք՝ ամեն ինչ ավարտվել է, մենք լավ օրեր կապրենք, ավելի լավ կապրենք, դատարկ խոսակցությո՛ւն է, փուչի՛կ, և շատ ափսոս, որ այսքան հայեր հավատում են այդ հիմարությանը…

Արթուր Խաչիկյան.- Անգամ շատերը կան, ովքեր պարում են այդ մտքից… Կա նաև մի ուրիշ հեքիաթ, մի ուրիշ առասպել, որը վաճառվում է Հայաստանում այս կառավարության կողմից, ով ասում է, որ մենք շուտով Եվրոպական միության մաս կդառնանք։ Արդյո՞ք դուք՝ որպես մի մարդ, ով միջազգային իրավունքի մասնագետ է, մարդ, ով ապրում է Եվրոպայում, և ով առանցքային դիրքեր ունի այդ կառույցներում, կարծում եք, որ նախ, որ սա իրական հնարավորություն է, որպեսզի Հայաստանը Եվրոպական միության անդամ դառնա, և արդյո՞ք դուք երբևիցե լսել եք, որ որևէ մեկը Եվրոպայում, որևէ մեկը, որը ներկայացնում է Եվրոպական միությունը կամ ինչ-որ երկիր, կամ, ով եվրոպական որևէ երկրի ղեկավար է, երբևիցե ասած լինի՝ այո՛, այսօր-վաղը կամ ինչ-որ մի օր հնարավոր է, որ Հայաստանը մաս կդառնա Եվրոպական միության: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք սա ճիշտ է կամ հնարավոր է:

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Իհարկե, բոլորին պարզ է, որ դա խաբեությո՛ւն է, սո՛ւտ է, և ես կբացատրեմ՝ ինչո՞ւ, և թե ինչո՞ւ է Եվրոպական միությունն այսքան ուշադրություն դարձնում Հայաստանի վրա այժմ… Եվրոպական միության այդչափ ուշադրությունը Հայաստանի նկատմամբ բացառապես պայմանավորված է գեոպոլիտիկ պատճառներով։

Եվրոպական միությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը խզի իր կապերը Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ սա գեոպոլիտիկ խաղ է։ Կարելի է քննադատել այս խաղը, կարելի է ասել՝ ինչ ուզում ես, բայց ցանկացած դեպքում այս խաղը որևէ ձևով չի անդրադառնա Հայաստանի՝ Եվրոպայի մաս դառնալու վրա, որովհետև սա չի կարող տեղի ունենալ ոչ 10 տարի հետո, ոչ էլ 20 տարի հետո։ Ես կբացատրեմ՝ ինչու։

Երկու հանգամանք պետք է նկատի առնել։ Առաջինն այն է, որ Թուրքիան վերսկսել է իր՝ Եվրոպական միություն մտնելու գործընթացը, որը նախաձեռնել էր 2004 թվականից։ Մենք գիտենք, որ այդ գործն առաջ չի գնում և չի գնա։ Եթե դուք խոսեք Թուրքիայի ներկայացուցիչների հետ, նրանք ասում են՝ Հայաստանի վարչախմբի ղեկավարը գժվե՞լ է, նա կարծում է, որ նա Եվրոպայի մաս կարող է դառնալ մեզանից առա՞ջ… Թուրքիան դա պարզ ասել է եվրոպացիներին, անգամ, եթե դա արվել է ոչ պաշտոնական ձևով:

Արթուր Խաչիկյան.- Իհարկե, այո, այո, հենց այդպես էլ կա:

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Սա առաջին բուն խնդիրն է, և 2-րդ-ը՝ Եվրոպական միության անորոշ ապագան է. մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրոպական միության ապագան բացարձակ երաշխավորված չէ, ոչ մի երաշխիք չկա, որ Եվրոպական միությունն ապագա կունենա։ Այսօր Եվրոպական միությունը հիմնված չէ ինչ-որ ռեալ կամ մեծ հիմքերի վրա։ Այն հիմնված է ինչ-որ ընդհանուր կանոնների և երկրների միջև ազատ շուկայի պայմանագրի վրա, բայց քաղաքական առումով այն բացարձակ գոյություն չունի, Եվրոպական միությունը քաղաքական առումով գոյություն չունի։ ԵՄ-ն փորձում է գոյություն ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առճակատման կոնտեքստում, բայց որպես քաղաքական միավոր՝ Եվրոպան դեռ գոյություն չունի. չկա համաձայնություն, չկա կոնսենսուս այս հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ Եվրոպական միությունը չի կարողանա քննարկել Հայաստանի մուտքի, անդամակցության հարցը՝ առանց Վրաստանի և Ադրբեջանի՝ միաժամանակ Եվրոպական միության մաս դառնալու հարցի քննարկման:

Արթուր Խաչիկյան.- Ճիշտ այդպես էլ կա:

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Այո, այո, ուրիշ ձև չի կարող լինել։ Եվրոպական միությունը երբեք չի ընդունի, որ Հայաստանը միայնակ մաս դառնա Եվրոպական միության, եթե իր հարևանները նույնպես Եվրոպայի մաս չդառնան։

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Արթուր Խաչիկյան- Մանավանդ, որ Հունգարիան իր համաձայնությունը չի տա։ Չե՞ք կարծում… Հունգարիան արդեն մի քանի անգամ մերժել է Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկը՝ 2024 թ-ին, 2025 թ-ին։ Հունգարիան իր համաձայնությունը չի տվել, որ ֆինանսական օգնություն տրամադրվի Հայաստանին, և, անկասկած, համաձայնություն չի տա, որ Հայաստանը Եվրոպական միության մաս դառնա Թուրքիայից առաջ:

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Ոչ միայն Հունգարիան. սա ուղղակի առիթ է այս ամբողջ պատմության մեջ: Եվրոպական միության որևէ երկիր լրջորեն չի սպասում, որ Հայաստանը Եվրոպական միության մաս դառնա։

Արթուր Խաչիկյան- Դրա ապացույցը մենք ունե՞նք: Արդյո՞ք մենք ունենք դրա ապացույցը, արդյո՞ք կա որևէ մեկը, որն ասել է՝ ոչ, մենք Հայաստանը չենք ընդունի ԵՄ կազմի մեջ:

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Ո՛չ, իհարկե, ո՛չ, գեոպոլիտիկ պատճառներով պայմանավորված դրա մասին չեն բարձրաձայնում։

Արթուր Խաչիկյան.- Որպեսզի խաղան հայ ժողովրդի հետ…

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան- Այո՛, այո՛, ճիշտ այդպես էլ կա։ Արթո՛ւր, նայեք ուղղակի մի փաստի, մի շատ կոնկրետ փաստի։ Արդեն 25 տարի է, որ Եվրոպական միությունը խոստանում է հեշտացնել վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար։ 25 տարի։ 25 տարվա ընթացքում դա շատ հեշտ լուծվող հարց էր, բայց, դա մինչև օրս չի արվել։ Ի՞նչ է դա նշանակում։

Արթուր Խաչիկյան- Նշանակում է, որ սա խաղ է: Նշանակում է, որ նրանք ձեռք են առնում Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Դուք պետք է դա լավ հասկանաք: Սա սկանդալ է, սա խայտառակություն է, սա ուղղակի ամոթալի է, խայտառակություն է այսպես խաղալ հայ ժողովրդի հետ…

Արթուր Խաչիկյան – Սա ինձ հիշեցնում է Սևրի պայմանագիրը 100 տարի առաջ՝ նույն դատարկ խոստումները, գեղեցիկ բառերը։ Եվ, ի վերջո, դուք արդեն փոքր-ինչ պատասխանեցիք այս հարցին, եթե չկան սահմանապահներ, եթե չկա մաքսատուն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում», արդյո՞ք Հայաստանն ինքնիշխանություն կունենա այս տարածքի վրա, եթե Ալիևը ասում է՝ ես հայերի երես չեմ ուզում տեսնել այնտեղ։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.– Այո, այո, հենց այդպես…

Արթուր Խաչիկյան.- Եթե չկա հայկական մաքսատուն, արդյո՞ք սա Հայաստանի սուվերեն տարածք է, և արդյո՞ք մենք գիտենք՝ ամերիկացիներն ինչ են անելու այս միջանցքի հետ, ո՞ւմ են նրանք տալու վերահսկողությունը։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Այո, հենց այդպես էլ կա: Այս իրավիճակը գնալով ավելի անհասկանալի է դառնում, բայց ինձ համար գնալով պարզ դարձավ այն բանից հետո, երբ ես իմ առաջին վերլուծությունն արեցի Վաշինգտոնի համաձայնագրի վերաբերյալ:

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Եթե մենք վերլուծենք այն ամենը, ինչ ասված էր վերջին 2-3 շաբաթների ընթացքում, շատ հետաքրքիր բաներ կնկատենք։ Առաջինը՝ Ադրբեջանը հաստատել է, որ իրենք այս Միջանցքում ունեն բացարձակապես ազատ և անխոչընդոտ վերահսկողություն։ Այս միջանցքում ադրբեջանցիները կունենան բացարձակ ազատ և անխոչընդոտ տեղաշարժվելու իրավունք։ Սա առաջին կետն է, և նրանք փոխզիջման չեն գնում այս հարցում։

Սա նշանակում է, որ Հայաստանը որևէ բան չի վերահսկելու։ 2-րդ կետը՝ 2-3 օր առաջ փոխվարչապետն ասել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում են շատ լրջորեն իրագործել այն լոգիստիկան, որը կառավարելու է այս միջանցքը, և նա անգամ չնշեց, որ Հայաստանն այդտեղ դեր ունի: Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն են իրենց ձեռքը վերցնելու Միջանցքի ամբողջ վերահսկողությունը։

Եվ եթե մենք այս բոլոր էլեմենտները վերլուծենք՝ իմանալով կամ հաշվի առնելով, թե ինչ սիրո խոստովանություն կա Թրամփի և Ալիևի միջև, մենք անհանգստանալու պատճառներ ունենք, որովհետև նախագահ Թրամփը շատ լավ գիտի, թե ով է Ալիևը։ Եվ միաժամանակ նա պատկերացում չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը, և անգամ Հայաստանի այս վարչախմբի ղեկավարին՝ Փաշինյանին չի ճանաչում։

Արթուրը Խաչիկյան- Ասում է՝ էն մյուս տղեն, մյուս տղեն։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Այո՛, Շարմ Էլ Շեյխում նա անգամ չէր հիշում, թե ով է Փաշինյանը և անգամ չէր հիշում նրա անունը։

Արթուր Խաչիկյան- Ի՜նչ ամոթ է։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Այսինքն՝ պատճառներ կան անհանգստանալու: Ինձ համար՝ որպես մուլտինացիոնալ ամերիկյան կորպորացիաներում աշխատելու փորձ ունեցող մարդու, ով գիտի՝ ինչպես են նրանք աշխատում այսպես կոչված, էկզոտիկ երկրներում, բացարձակ պարզ է, որ վաղ թե ուշ Միացյալ Նահանգներն այս Միջանցքի վերահսկողությունը կփոխանցեն այս ռեգիոնում իրենց ամենամոտիկ դաշնակիցներին, իսկ դրանք միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան և Ադրբեջանն են, և, իհարկե, ո՛չ Հայաստանը։

Արթուր Խաչիկյան- Այո՛, այո՛, սա ողբերգություն է, սա մեծ ողբերգություն է։ Եվ այն ժամանակ, երբ այս ամենը կատարվում է, Հայաստանի կառավարությունը հավատացնում է մեր ժողովրդին, որ մենք բարձրացրել ենք մեր սուվերենության՝ ինքնիշխանության մակարդակը, և որ սա Միջանցք չէ, այլ միջազգային համագործակցության ճանապարհ է՝ այսպես կոչված՝ TRIPP-ը։ Բայց ադրբեջանցիները, թուրքերը և ամերիկացիները ասում են, որ սա Միջանցք է։ Դուք բացարձակ ճիշտ եք, Թրամփը Ալիևին անվանել էր տղամարդ տղա, ասել էր՝ տեսեք, նա տղամարդ տղա է, 22 տարի մնում է իշխանության, իսկ մեր, այսպես ասած, «դեմոկրատիկ» ղեկավարի անունը նա չի հիշում… անգամ, եթե որևէ դեմոկրատիա, ժողովրդավարություն հիմա Հայաստանում գոյություն չունի… Թրամփը մեզ 2 անգամ անվանել է Ալբանիա և ասել է, որ մենք Կամբոջայի հետ պատերազմի մեջ ենք։

ԱՄՈԹԱԼԻ, ԽԱՅՏԱՌԱ՛Կ ՍՈ՛ՒՏ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ, ԿԸՆԿՆԻ, ԻՆՉՊԵՍ ՓՏԱԾ ՄԻՐԳԸ՝ ԾԱՌԻՑ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ՔԱԼՖԱՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ

Րաֆֆի, շատ շնորհակալ եմ, կարծում եմ, որ որպես միջազգային իրավունքի մասնագետ, որը աշխատում է Փարիզում և դասավանդում է Փարիզի համալսարանում, դուք ավելի կոմպետենտ եք, քան այն մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Սա կոմպետենտության հարց չէ կամ համալսարանական կրթության հարց չէ:

Արթուր Խաչիկյան – Սա առողջ դատողության հարց է։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան– Ես այս հարցերով շատ երկար ժամանակ եմ զբաղվել, սա առողջ դատողության հարց է, և ես չեմ հասկանում՝ ինչպես են Հայաստանում և Սփյուռքում այդքան մարդիկ կորցրել իրենց առողջ դատողությունը։ Մենք ապրում ենք մղձավանջի մեջ։ Սա մղձավանջ է։ Այս ամենը տեսնելը մղձավանջ է։ Այնպիսի տպավորություն է, ասես՝ մենք գործ ունենք լունատիկների աղանդի հետ, և դա վերաբերում է հատկապես Հայաստանի այս վարչախմբի ղեկավարին, որը խայտառակում է հայ ազգը, այնպես է անում, որ ամբողջ աշխարհը ծիծաղում է հայ ազգի վրա՝ իր աբսուրդ գաղափարների համար

Արթուր Խաչիկյան- Այո՛, բացարձակ ճիշտ եք։ Շատ շնորհակալ եմ, Ֆիլիպ, շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, կարծում եմ, որ շատ հստակ և շատ լավ խոսեցիք։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Խնդրեմ, մինչ նոր հանդիպում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test