Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ադրբեջանի հյուսիսում «Ռուսաստան է» 1in.am 1in.am

time
Ադրբեջանի հյուսիսում «Ռուսաստան է»

Այս տարվա հուլիսի 21-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Գախի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուսա Շեքիլիևին և մի քանի այլ պաշտոնյաների: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը օրեր առաջ քննարկել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը ևս չորս ամսով երկարաձգելու մասին: Ըստ քրեական գործի, Շեքիլիևը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնակի խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ:

Հոկտեմբերի 30-ին ՊԱԾ-ը հատուկ գործողություն է իրականացրել Բելականի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի նստավայրում: Ձերբակալվել են շրջանային գործադիր իշխանության ղեկավար Իսլամ Ռզաևը և նրա մի խումբ ենթականեր: Պաշտոնական աղբյուրներն այլ տեղեկություն չեն փոխանցում: Իսլամ Ռզաևի ձերբակալության առթիվ իշխանական minval.az-ը գրում է. «Լավ է, երբ պաշտոնյան արտասահմանյան երկրների հետ կապեր ունի, կազմակերպում է բիզնես-խորհրդաժողովներ, փորձի փոխանակում անցկացնում, տոնավաճառների մասնակցում: Վատ է, երբ այդ ամենը նա կատարում է որպես որպես այդ երկրի հինգերորդ զորասյան ներկայացուցիչ և այդպիսով գործում հայրենիքի դեմ, դավաճանում նրան»:

Հեղինակն, ընդսմին, հիշեցնում է, որ «ամիսներ առաջ նույն հանցանքների համար ձերբակալվել և այժմ ճաղերից այն կողմ է գտնվում հարևան Գախի շրջանի գործադիր իշխանության ղեկավար»: Գախը և Բելականը գտնվում են Ադրբեջանի հյուսիսում, սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը, մասամբ՝ Վրաստանին: Տեղաշրջանը բամզաէթնիկ բնակչություն ունի, պատմական Կովկասյան Աղվանքի մի մասն է:

Իշխանական լրատվամիջոցի ակնարկներից պարզորոշ հասկացվում է, որ Գախի և Բելականի շրջանի գործադիր իշխանության ղեկավարները ՊԱԾ կողմից ձերբակալվել են որպես «արտասահմանյան երկրի հինգերորդ զորասյան ներկայացուցիչներ»: Ամենայն հավանականությամբ, ավելորդ է նույնիսկ մտքից անցկացնել, թե հեղինակը նկատի է ունեցել Վրաստանին: Խոսքն, անկասկած, Ռուսաստանի մասին է: Մանավանդ որ Ռզաևի և Շեքիլիևի ձերբակալությունը նա կապում է նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, որ Ադրբեջանում միշտ ունեցել է Մոսկվայի «գորշ կարդինալի» համարում և այժմ մեղադրվում է կրեմլյան որոշ շրջանակների օգնությամբ «պետական հեղաշրջման և բռնությամբ իշխանության յուրացման փորձի» մեջ:

Իրականում ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանի հյուսիսում, որտեղ ադրբեջանցիների հետ համահավաք ապրում են լեզգիներ, ավարներ և ցախուրներ: Բաքվում այդ տեղաշրջանի նկատմամբ միշտ կասկածամիտ են և Ռուսաստանին հաճախ են մեղադրում «անջատողական շարժումներ հրահրելու» մեջ: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամառային սրացման փուլում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուկֆուգարովն իրեն թույլ է տվել Դերբենտը կոչել «վաղեմի ադրբեջանական քաղաք»:

Ըստ երևույթին, այդ շրջանում էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանձնարարություն են ստացել ՌԴ Դաղստանի ինքնավարությանը սահմանակից շրջաններում «ռուսական հինգերորդ զորասյուն» բացահայտել: Իհարկե, բացառված չէ, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն իրոք այդ շրջաններում գործակալական ցանց ունի: Հավանաբար, նաև այդ հանգամանքը նկատի ունի Իլհամ Ալիևը, երբ ասում է, որ հարեւանների հետ ցամաքային սահմանի փակումը «լուծում է անվտանգային հարցեր»:

Բայց գործադիր իշխանության շրջանային ղեկավարների պաշտոնանկությունը, ձերբակալությունը, երկարաժամկետ դատապարտումը հարցի լուծո՞ւմ է: Եթե նույն ժողովրդի երկու հատվածներին սահմանային Սամուխ գետն է բաժանում, ապա գործադիր իշխանության ղեկավարի փոփոխությունից շատ քիչ բան է կախված: Խնդիրը նաև այն է, որ Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակչության համար Դաղստանը եղել է աշխատանքի և համեմատաբար բարձր եկամտի աղբյուր, սոցիալական որոշ հարցեր լուծվել են սահմանային առևտրի, փոխադարձ այցելությունների, հոգևոր-մշակութային շփումների միջոցով:

Հունվարին լրանում է ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանի փակման վեցերորդ տարին: Այդ պայմաններում, բնականաբար, բազմաէթնիկ բնակչության շրջաններում կառավարումը բարդանում է, իսկ Ռուսաստանի ազդեցությունը՝ մեծանում: Թեև շատ հավանական է, որ Գախում և Բելականում ավելի մեծ է Դաղստանում արմատավորված ծայրահեղականիսլամականների ազդեցությունը: Ամեն դեպքում, երևում է, Ադրբեջանի հյուսիսային շրջաններում անհանգիստ է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test