Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ասում են՝ Էջմիածնում ու Երևանում իշխանությունը վերցնենք, որ վերադառնանք նոյեմբերի 9-ի 9-րդ կետին. Սարգսյան armtimes.com armtimes.com

time
Ասում են՝ Էջմիածնում ու Երևանում իշխանությունը վերցնենք, որ վերադառնանք նոյեմբերի 9-ի 9-րդ կետին. Սարգսյան

«Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում իրենց թեկնածուն՝ Հարություն Մկրտչյանը, առանձնանում է նրանով, որ խնդիրները կապում է աշխարհաքաղաքական հարցերի հետ:

Ըստ Սարգսյանի՝ ընդդիմադիր դաշտում հանդես եկող մյուս 6 թեկնածուներն ասում են, որ Էջմիածնում իշխանությունը փոխում են, որ հետո գնան Երևանում փոխեն ու վերադառնան նոյեմբերի 9-ի 9-րդ կետին:

«Իրենք, Լավրովը և Իլհամ Ալիևը նույն կերպ են մտածում, և սրանով է կարևոր, թե Էջմիածնում ով կլինի ղեկավարը»,- ասում է Սարգսյանը:

Քաղաքական գործչի համոզմամբ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար առաջնային խնդիրն անվտանգությունն է, այսինքն՝ որ պատերազմ չլինի:

Հարցադրմանը՝ չկա՞ մտավախություն, որ Էջմիածնում էլ կարող է «Գյումրի 2» սցենարն իրականանա, Արամ Սարգսյանն ասում է՝ համոզմունք ունի, որ Գյումրիի և Վաղարշապատի ընտրողները տարբեր են՝ հաշվի առնելով, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում է:

Միաժամանակ նա կարծում է, որ Սևակ Խաչատրյանը Էջմիածին համայնքի Վարդանիկն է, այսինքն՝ ընդամենը դեկորացիա է:

Ինչ վերաբերում է մեծ բանավեճի չկայանալուն, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նկատում է. «Ցավոք, Սևակը չեկավ բանավեճին, որ ապացուցեր՝ Քոչարյանի կառավարման տարիները ոչ թե արյունալի են եղել, այլ խաղաղության: Քոչարյանը ժողովրդավարության հերն անիծել է, ՀՀ ամենակարևոր տարածքը ուզում էր փոխարինել Լաչինի հետ, գործարաններն ուզում էր սնանկով վաճառել, ես խանգարեցի: Էս համատեքստում բանավիճելու տեղ չունի Սևակը, դրա համար էլ չեկավ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test