Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փրկչի» երկրորդ գալստյանն սպասելիս hraparak.am hraparak.am

time
«Փրկչի» երկրորդ գալստյանն սպասելիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսե՞լ է, արդյոք, հանրահայտ ճշմարտությունը, որ երկու անգամ նույն գետը մտնել հնարավոր չէ: Ինձ թվում է՝ չի լսել: Հակառակ դեպքում չէր փորձի երկրորդ անգամ գնալ Հովհաննավանք ու սուտ պատարագի մասնակցել: Առաջին անգամի էֆեկտն այլ էր, երկրորդ անգամը, չգիտեմ՝ որեւէ էֆեկտ կունենա՞, ինչ-որ բանով կտարբերվի՞ առաջինից… Ասենք՝ մասնակիցների դեմքով, քանակով, որակով, սուտ հավատացյալների մոլեռանդությամբ: Առողջապահության նախարարը, օրինակ, հնարավո՞ր է, երկրորդ պատարագին ներկայանա գզգզված մազերով եւ ավելի մոլեռանդ աղոթի… Կամ ինքը՝ Նիկոլը, հնարավո՞ր է այս անգամ ավելի ջերմ ողջագուրվի Հովհաննավանքի «կլյուչնիկ» Ստեփանի հետ, որը, իբրեւ «նիկոլօրհնյալ հովվապետ», վանքի դռները փակել է մյուս վանականների ու ժողովրդի առաջ: Մնում է արդեն եկեղեցու պատին գրեն՝ կողմնակի անձանց մուտքն արգելվում է…

Իսկ հիմա՝ եկեղեցու դռները հավատացյալների առաջ փակելու մասին: Ժամանակին Նիկոլը հայտարարում էր, որ իր գալով նախարարությունների ու պաշտոնյաների դռները միշտ բաց են լինելու քաղաքացիների համար: Ժողովուրդն էլ էշի պես հավատում էր, որ էսա-էսա՝ ինքը քացով է բացելու նախարարների դռներն ու ներս մտնի, նախարարներին ստիպի աշխատել… Առը հա քո բախտից, հայ ժողովուրդ, որ քո երկրի տերն ես, իբր: Քանի՞ նախարարի դուռ ես կոտրել մինչեւ հիմա, իշխանության եկածներից քանիսի՞ երեսն ես տեսել, ո՞վ է մատիցդ մի փուշ հանել: Լափել-հաստացել են քո հաշվին, քեզ էլ ձեռ են առնում, թքում ամեն ինչիդ, այդ թվում՝ եւ հավատիդ վրա: Էդ հիմա եք չքմեղանում՝ բա մենք ի՞նչ իմանայինք, մեզ խաբեցին… Քանի՞ անգամ խաբեց ձեզ… 20 թվին չզգացի՞ք, որ խաբել է ձեզ, 21 թվին խաբված չէի՞ք դեռ… Ինչքա՞ն պիտի դեռ խաբի, խնդա վրաներդ, ձեռ առնի, որ ի վերջո հասկանաք՝ ոչ թե ղեկավար, այլ փորձանք է եկել ձեր գլխին: Այսօր էլ նրա «սրտիկ-մրտիկներից» փլվողներ կան, բա ամոթ չի՞: Ինչեւէ, ոչ թե դուք, այլ ինքն է այս երկրի տերը: Նախարարությունների դռներն էլ կփակի, Ազգային ժողովի դռներն էլ… Դուք ո՞վ եք, որ մուտք ունենաք պետական հաստատություններ:

Պետությունն իրենն է, կառավարությունն ինքն է, ԱԺ-ն ինքն է, ձեր տերն ինքն է… Մի եկեղեցի ունեիք, որի դռները միշտ բաց էին ձեր առաջ, ու հիմա դա էլ են փակում: Հովհաննավանքի դռներն այսօր փակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների եւ թափառող կենդանիների համար: Պիտի ՔՊ-ի կամ միլիցու վկայական ունենաք, որ ներս թողնեն: Ասում են՝ Նիկոլի աշխատակազմի կողմից տրված «ուդոն» էլ է անցնում… Ունե՞ք՝ լավ, չունե՞ք՝ կարող եք մինչեւ գալիք կիրակի ձեռք բերել ՀՀ նախագահի պալատում ապրող քնած մանուշակից՝ էն, որ անունով հեթանոս է, իսկ ազգանունով՝ յաման քրիստոնյա:

Որպեսզի Նիկոլի 2-րդ գալուստը Հովհաննավանք մի քիչ ավելի հանդիսավոր ստացվի, առաջարկում եմ նրա ընթացքի պահին ծնծղաներ զարկել՝ ցըըըը-մփ, նրա գլխին հովանի պահել, վառել միայն անուշաբույր մոմեր՝ made by Stefanos մակագրությամբ: Հա, բա ջիպը… Նիկոլի հետույքը տանող մեքենան պետք է ձեւափոխել եւ վերածել շուշաբանդով «պապոմոբիլի» (papamobile), կամ էլ էշի վրա նստած բերեք, որ ճառագի իր ողջ «առաքինությամբ»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test