Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ գործող գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոսներ են. Բագրատ սրբազան aravot.am aravot.am

time
ՀՀ գործող գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոսներ են. Բագրատ սրբազան

-Այս գործում առնվազն գոյություն ունի խոսքերի, իրադրությունների եւ դեպքերի նենգափոխում: Այս մասին այսօր ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ սրբազանը:

Նա ասաց, որ այս մասին ավելի վաղ հրապարակային հայտարարել են նաեւ իր պաշտպանները, հանցագործության մասին հաղորդում է տրվել, սակայն որեւէ իրավապահ իրավասու կառույց ընթացք չի տվել իրենց հաղորդումին. «Հրապարակային ասում եմ՝ ՀՀ գործող գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոսներ են»:

Նիստը նախագահողը միջամտեց, ասաց կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, բայց ոչ թե դատարանին, այլ իրավասու մարմնին: Դատավորը կոչ արեց նաեւ ելույթներով որեւէ մեկին չվիրավորել:

-Իմ հայտարարությունը վիրավորանք չէր, հանցագործության մասին հաղորդում էր: 4 ամիս ՝ մեզ ինչ ասես ասել են, որեւէ մեկի բերանը չի փակվել, մարդիկ ինչ ուզես ասել են, վերջում ասել՝ քաղաքական գնահատական ենք տալիս: Մենք ընդունել ենք այդ հալածանքները,- հավելեց Բագրատ սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test