Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 29-ի ժամը 18-ի սահմաններում Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալ են «Huriet» թերթի, huriet.az կայքի և HurietTV առցանց հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վյուգար Մամեդովին:
ՊԱԾ աշխատակիցները խուզարկություններ են ացկացրել ինչպես լրատվամիջոցների գրասենյակներում, այնպես էլ Մամեդովի վարձակալած բնակարանում: Նախնական տեղեկություններով, առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ և հեռախոսներ, ինչպես նաև փաստաթղթեր:
Պատկան որևէ մարմին առայժմ Մամեդովի ձերբակալության, նրան ներկայացված մեղադրանքի կամ որևէ քրեական գործում նրա ներգրավվածության մասին տեղեկություն չի հայտնել: Ենթադրվում է, որ նա ձերբակալվել է որպես նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի «տեղեկատվա-քարոզչական իմպերիայի առանցքային դեմք»:
Հոկտեմբերի 30-ին իշխանամետ haqqin-ը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները «հատուկ գործողություն են իրականացնում Բելականի շրջանի գործադիր իշխանության նստավայրում»: Ըստ տեղեկությունների, շրջանի գործադիր իշխանության ղեկավար Իսլամ Ռզաևը և մի քանի աշխատակիցներ ձերբակալված են:
Իսլամ Ռզաևը Բելականի շրջանի գործադիր իշխանության ղեկավար է նշանակվել 2011 թվականին: Ադրբեջանի սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, շրջանների և քաղաքների ղեկավարները նշանակվում և ազատվում են նրա հրամանագրով:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի կամ կասկածի հիման վրա է ձերբակալվել Բելականի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ, մամուլի ենթադրությունը, որ Իլհամ Ալիևը պետական կառավարման համակարգը «կմաքրի Մեհթիևի դրածոներից», իրականություն է դառնում:
Խնդիր է, թե «մաքարագործումն» ինչ ծավալի և խորության է ծրագրվում: Ալիևն, այո, բռնապետ է, բայց իշխանության բուրգն ամենևին էլ «մունջ հպատակների» վրա չէ կառուցված, այլ՝ բալանսավորված օլիգարխիայի, որի անդամներից յուրաքանչյուրն իր «տիրույթի Իլհամ Ալիևն է»: Նրանք պաշտոնանկվում են միայն մի դեպքում. երբ փորձում են «հայրենակալվածքում Ալիևից ավելի Ալիև լինել»:
Ալիևյան «մաքրագործումը» միայն ներքին, «միապետությունն ապահովագրելո՞ւ» խնդիր է լուծում, թե ունի նաև արտաքին քաղաքական իմա՞ստ, որքանո՞վ նրան կհաջողվի վերջնականապես ինքնահաստատվել: Եվ դա ի՞նչ ազդեցություն կգործի հայ-ադրբեջանական կարգավորման վրա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test