Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանը ջահել-ջահել նստավ, բայց ի՞նչ օգուտ մեզ, հիմա էլ սաղին բանտ է նստեցնում»․ հարցախույզ Գյումրիում aravot.am aravot.am

time
«Փաշինյանը ջահել-ջահել նստավ, բայց ի՞նչ օգուտ մեզ, հիմա էլ սաղին բանտ է նստեցնում»․ հարցախույզ Գյումրիում

Aravot.am-ը Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու (լուսանկարում) բակում մշտապես հավաքվող մարդկանցից հետաքրքրվեց, թե առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքում ո՞ր քաղաքական ուժին են ուզում տեսնել Հայաստանի կառավարման ղեկին։

Նրանցից շատերն անկեղծացան՝ ասելով, որ մարդկանց վստահությունը կորել է․ դժվար է գտնել որևէ քաղաքական առաջնորդի, որին կկարողանան հավատալ։ Մեր զրուցակիցները շեշտում էին սոցիալական խնդիրները, աղքատությունը, որի մեջ տարիներ շարունակ թաղված են իրենք։

Իսկ վերջերս նրանց հիասթափեցրել են Գյումրիում կատարվող իրադարձությունները, բանտարկությունները։

Տարեց տղամարդկանցից մեկն ասաց․ «Ես ոչ մի թեկնածու էլ չեմ կարող լավ ասել, որովհետև էսօրվա դրությամբ մարդ ու կին թոշակառու ենք, ուրիշ եկամուտ չունենք, գողություն չենք անում, մարդ չենք սպանում, որ հարստանանք։

Ջահել մի տղա լինի, խելացի լինի՝ մի 45 տարեկան, ղեկավարի, բան հասկանանք, թե չէ ի՞նչ է սա․ Փաշինյանը ջահել-ջահել նստավ, բայց ի՞նչ օգուտ մեզ, հիմա էլ սաղին նստեցնում է բանտը։

Էղավ ի՞նչ, մի հոգի իրավունք չունի բան խոսելու, բան խոսացինք, կնստեցնի։ Հիմա իմ ասածը հրապարակեցիր, էգուց կգան մեզ կբռնեն, կտանեն, դրա համար ոչ մի բան չեմ խոսում»։

Հավաքվածներից մեկն էլ կատակեց, թե բանտում ձրի հաց են տալիս, ինչ վատ է «նստելը», որին մեր զրուցակիցը բավականին հուզված հակադարձեց․ «Բայց ո՞վ պիտի ձրի հաց տա, ի՞նչ կխոսաք, Սովետի վախտերը չեն, որ տան, ահա՝ Վարդանի պես մարդուն չեն թողնում, որ տնից հաց տանեն, էն օրը ինտերնետում կարդացի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test