Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը Պուտինից ապահովագրվո՞ւմ է, թե նրան «մատնում Տոկաևի գաղտնիքը» 1in.am 1in.am

time
Ալիևը Պուտինից ապահովագրվո՞ւմ է, թե նրան «մատնում Տոկաևի գաղտնիքը»

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը սոցիալական X հարթակում Իլհամ Ալիևի Ղազախստան այցի առթիվ խիստ ուշագրավ գրառում է կատարել: Հաջիևը վստահեցրել է, որ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա համագործակցության նախկին ձևաչափը «տարրալուծվել է և վերափոխվել միասնականության, որ արտացում է խորացված ինտեգրացիա, միասնական աշխարհաքաղաքական տարածքի կազմավորումը»:

Հաջիևի ձևակերպմամբ, ձևավորվել է «ժողովուրդների ընդհանուր պատմության, մշակույթի, սովորույթների և լեզվական հարազատության վրա հիմնված միասնական ճակատագիր»: Ադրբեջանի նախագահի օգնականի այդ պնդումները երկու առումով խնդրահարույց են:

Բանն այն է, որ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից չորսը թուրքախոս են, մեկը՝ ոչ: Տաջիկստանը թե պատմությամբ, թե մշակույթով և լեզվով ընդհանուր ոչինչ չունի Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների հետ:

Հաջիևի երկրորդ՝ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա «միասնական աշխարհաքաղաքական տարածք կազմավորելու» թեզն առավել քան արտառոց է: Կենտրոնական Ասիայի երեք երկրները՝ Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «միասնական աշխարհաքաղաքական տարածք կազմավորելու» համար կամ Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է հեռանան ՀԱՊԿ-ից կամ Ադրբեջանը պետք է անդամակցի ՀԱՊԿ-ին:

Երկու տարբերակներն էլ աշխարհաքաղաքական առկա իրավիճակում անիրատեսական են: Մանավանդ որ բոլորովին վերջերս Դուշանբեում գումարվել է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողով, ինչն ակնհայտորեն վկայում է, որ Մոսկվան Կենտրոնական Ասիայում այլ ռազմաքաղաքական դաշինք չի հանդուրժի:

Ադրբեջանի նախագահի օգնականն, իհարկե, նման համարձակ գրառում չէր կարող անել՝ չունենալով Իլհամ Ալիևի համաձայնությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանից հրահանգավորված չլինելով:

Գործնականում Իլհամ Ալիևի Ղազախստան պետական այցը կողմերի միջև ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակության հրապարակային պայմանավորվածությունների չի հանգեցրել:

Ալիևը քաջ գիտի, որ Ղազախստանի նախագահը մոտ ապագայում պետական այց կկատարի Մոսկվա: Հիքմեթ Հաջիևի սոցցանցային գրառումն այդ իմաստով հասցեագրված է Վլադիմիր Պուտինին և շատ որոշակիրոեն բացահայտում է Տոկաև-Ալիև փակ բանակցությունների «ետնաբեմը»: Մնում է հասկանալ՝ Ադրբեջանա-Կենտրոնական Ասիա «միասնական աշխարհաքաղաքական տարածքի կազմավորման» մասին տեղեկատվական արտահոսքով Ալիևը Պուտինից ապահովագրվո՞ւմ է, թե՞ նրա առջև բացում Տոկաևի «գաղտնիքը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test