Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից mediamax.am mediamax.am

time
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր փաստաբան Ավրաամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հիմնավորելով իր միջնորդությունը՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական գործընթացի ընթացքից։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիեւը հայտարարել է, որ մեղադրյալը չի նշել իր փաստաբանից հրաժարվելու պատճառը, սակայն, այնուամենայնիվ, իրավունք ունի հրաժարվելու փաստաբանից։ Նա նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է իր փաստաբան Ավրաամ Բերմանից, նա պետք է պայմանագիր կնքի մեկ այլ փաստաբանի հետ, կամ, եթե դրա համար միջոցներ չունի, պետության կողմից պետք է նշանակվի մեկ այլ փաստաբան:

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, այլ փաստաբանի հետ պայմանագիր չունի եւ չի առարկում, եթե պաշտպան նշանակի պետությունը:

Պետության հաշվին փաստաբան տրամադրելու մասին որոշումն ուղարկվել է Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիա:

Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 28-ին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test