«Արցախից ու արցախահայերից իրենց գլուխն ազատել են, հիմա ընկել են Հայաստանի հետևից»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա մտահոգություն հայտնեց՝ նոր նշաձող ենք սահմանել․ մեր ժողովրդի առաջ մեր եկեղեցու դռները փակում են։
Այնուհետև պատգամավորը վրդովված նշեց․ «Քաղաքացիներին ասում են՝ շնորհակալ եղեք, եթե ձեզ նիկոլական բանդան հայհոյեց, քանի որ դրա փոխարեն կարող էին ծեծել կամ խոշտանգել, շնորհակալ եղեք, եթե ձեզ ծեծի են ենթարկում, քանի որ կարող էր նիկոլական բանդան ձեր դեմ գործ կարել կամ հրահանգ ստանար ձեզ սպանելու»։
Այս խոսքերից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտնեց Աննա Մկրտչյանին։ Նա էլ ասաց՝ սա պարզագույն անհանդուրժողականություն է անգամ խոսքի նկատմամբ։ Սրանից հետո Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ անջատեք տիկին Մկրտչյանի խոսափողը։
Այնուհետև դիմելով դահլիճից խոսող Աննա Մկրտչյանին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ձենդ։ Միջամտեց Հրաչյա Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը նրան էլ նախազգուշացում հայտարարեց։ Հետո էլ, դիմելով Աննա Մկրտչյանին, ասաց․ «Տիկին Մկրտչյան, մի հատ ձենդ կտրի, աղջիկ ջան»։ Ռուբինյանի խոսքերից հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test