Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գյումրիում ԲՀԿ կառույցի ու «Մեր ձևով» շարժման պատասխանատուներին տեղափոխել են ձերբակալվածների պահպանման վայր aravot.am aravot.am

time
Գյումրիում ԲՀԿ կառույցի ու «Մեր ձևով» շարժման պատասխանատուներին տեղափոխել են ձերբակալվածների պահպանման վայր

Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ձերբակալել են ևս 23 հոգու։ Այս թիվը ժամեր առաջ պաշտոնապես հայտնել էին ՆԳՆ-ից։

Նրանցից 4-ին այս պահին տեղափոխել են ձերբակալվածների պահպանման վայր, իսկ մյուսները քննչականում են։

Այս մասին տեղեկացրեց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ կան նաև նոր բերման ենթարկվածներ, ձերբակալվածների թվում են Ռուբեն Մխիթարյանը՝ Շիրակի մարզի «Մեր ձևով» շարժման համակարգողը, մարզի ԲՀԿ կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը։

Արմեն Բադեյանին ու Ռուբեն Մխիթարյանին տեղափոխել են ՁՊՎ, ամենայն հավանականությամբ ՁՊՎ տեղափոխված այդ չորս հոգուն կկալանավորեն, չնայած խոսք է գնում նաև այն մասին, որ իրավապահները հակված են կալանավորելու բոլոր ձերբակալվածներին։

Ձերբակալվածների մեջ են նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, նրանցից մեկը՝ Գևորգ Ղուկասյանը, ավագանու անդամ է։

Ի դեպ, Գյումրիում ձերբակալվածների պահպանման վայր կա միայն ոստիկանության Մուշ բաժնում, բայց քանի որ այն յոթ հոգու համար է նախատեսված, խոսք է գնում այն մասին, որ ձերբակալվածներից մի քանիսին կտեղափոխեն Վանաձոր ու Աշտարակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test