Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գործադիր իշխանությունը ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ ոտնձգություն է իրականացրել՝ չարաշահելով լիազորությունները. Փոստանջյան aravot.am aravot.am

time
Գործադիր իշխանությունը ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ ոտնձգություն է իրականացրել՝ չարաշահելով լիազորությունները. Փոստանջյան

-Իրենց հրապարակած նյութից ակնհայտ էր, որ որեւէ անգամ Վարդան Ղուկասյանին չեն հրավիրել հարցաքննության: Եթե գտնում էին, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնել, Վարդան Ղուկայսանը գտնվում էր քաղաքապետարանում, կարող էին, ըստ օրենքի, ինչպես նախատեսված է, ծանուցագիր ուղարկեին, հրավիրեին եւ կատարեին անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

Որեւէ անհրաժեշտ քննչական գործողություն այս վարույթի շրջանակում գոյություն չունի: Տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, դրա ներքո գույք է փչացվել, ոչնչացվել, մարդկանց են ահաբեկել: Տեսա՝ բռնության գործողություններ, ուժի գործադրում ոստիկանների կողմից: Տեսանք նաեւ նրանց հանդերձանքը՝ դեմքերը փակած զինվորական հագուստով մարդկանց ներխուժում քաղաքապետարան: Ինչի արդյունքում մարդկանց աշխատանքը խաթարվեց:

Դա նշանակում է ՀՀ –ում սահմանադրական կարգի տապալում: Գործադիր իշխանությունը ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ ոտնձգություն է իրականացրել բիրտ ձեւով՝ չարաշահելով իրեն վերապահված լիազորությունները,- լրագրողներին ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ում տեւական ժամանակ խոչընդոտում էին ներգրավվել Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպան:

-Իրենց շոուն էր պետք, որ իբր կարողանան Գյումրիի վրա ազդել, չեն կարող ազդել: Եթե շոուն է, Գյումրին պատրաստ է շոուի դեմ պայքարել: Իրենց շոուները Գյումրիում չեն անցնի: Իրենց նպատակը Սարիկն է, նման բան չի կարող լինել, Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է,- Փոստանջյանի հարցազրույցին միջամտեց Վարդան Ղուկասյանի աջակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test