Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավատում եք հրապարակված ձայնագրություններին, ասաց. «Այնքանով որքանով Պարոն Ղուկասյանը հերքում է, նման հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում»:
Փաստաբանը հավելեց. «Նկարագրության մեծ մասը, 2024թ. դեկտեմբեր- 2025 թ. փետրվարին են վերաբերվում, Վարդան Ղուկասյանը ղեկավար չէր այդ ժամանակ, ՔՊ-ի թեկնածուին կամ պաշտոնակատարին հարցրեք` ինչու են նման բաներ տեղի ունեցել»:
Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց, որ 6-7 դրվագից միայն 1-ն է վերաբերում Վարդան Ղուկասյանի պաշտոմավարման ընթացքին:
«Մի քանի օր առաջ ես ասացի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը, այն է` հեռացնել քաղաքական և հանրային դաշտից: Քաղաքական դաշտից էսպիսի դրույթներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հնարավոր է` ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել Քննչական մարմիններին»,- տեղեկացրեց փաստաբանը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test