Մայր Աթոռում վերջին 25 տարիներին ճնշումների և ստիպելու միջավայր է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում Գերմանիայից տեսակապի միջոցով ասում է Աստվածաբանության գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, որը նաև նախկին հոգևորական է՝ հայր Գարեգին:
«Ես այն բնութագրել եմ ստալինյան դարաշրջան»,- հավելում է նա:
Անդրադառնալով Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությանը, որը հայտնվել է մամուլում և իրավապահների ուշադրության կենտրոնում, զրուցակիցը նկատում է. «Հայր Աղանը ազնիվ երիտասարդ է, նրան ստիպել են, որ իր մորը վերցնի մահացած եղբոր նկարով գնան վարչապետի դեմ ցույց անեն, մերժելուց հետո Կտրիճ Ներսիսյանը ստիպել է, որ այլ տեղ գնա ծառայության, դրանից հետո Կտրիճը մերժել է նրա բոլոր խնդրանքները, Հայր Աղանը ինքնակամ դիմում է գրել ու հեռացել եկեղեցուց»:
Հարություն Հարությունյանը ընդգծում է՝ կաթողիկոսի մեկ ստորագրությամբ մարդկանց ճակատագրեր են խորտակվել:
«Նաթան Հովհաննիսյանի մականունը Նատաշա է, ֆուտբոլ խաղալիս տղաներին ասում էր՝ շորտիկ ինչո՞ւ եք հագել. ձեր ոտքերը ինձ գայթակղում են: Ասում էին՝ նրա ձեռքից հաղորդություն չենք ստանա, քանի որ միշտ իր փեսայի հետ միասին է տեղ գնում, նաև ասում էին, որ ոչ թե ծպտված համասեռամոլ է, այլ բացահայտ: Կարգապահական ժողովը այսպիսի մարդկանցով է լցրել Կտրիճ Ներսիսյանը»,- ասում է զրուցակիցը:
Ըստ նրա՝ Կտրիճ Ներսիսյանը ենթարկվում է Ռուսաստանի հատուկ հրահանգներին. «Կտրիճ Ներսիսյանը վարդապետ ժամանակ շատ սիրուհիներ է ունեցել, և նա դրանից չի ամաչել, դիսկոներ է գնացել»:
Հարությունյանը կարծում է, որ եթե 20 հոգևորական կանգնի ասի՝ Կտրիճ Ներսիսյանը մեր կաթողիկոսը չէ, ուրեմն նա պետք է պատասխանատվության կանչվի:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test