Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևի 2003 թվականը կբացահայտվի՞ 1in.am 1in.am

time
Ալիևի 2003 թվականը կբացահայտվի՞

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տնային կալանքի ենթարկված Ռամիզ Մեհթիևին մեղադրել «ստախոսության» մեջ: Որքանով հասկացվում է, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն ակնարկել է, որ 2003 թվականին Իլհամ Ալիևն իշխանության է եկել կեղծարարության ճանապարհով: Այդ խնդիրը հաճախակի բարձրացնում են Եվրապայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները:

Բանն այն է, որ 2003 թ. ապրիլի 21-ին, «Ջամշիդ Նաիջևանսկու անվան» ռազմական ուսումնարանի հիմնադրման երեսնամյակի առիթվ հանդիսավոր նիստի ելույթի ժամանակ Հեյդար Ալիևը կորցրել է գիտակցությունը և այդուհետև հանրությունը նրան կենդանի չի տեսել: Նույն օրը նա տեղափոխվել է Թուրքիա, այնուհետև՝ ԱՄՆ, որտեղ էլ, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է դեկտեմբերի 12-ին:

Հուլիսի 8 –ին Հեյդար և Իլհամ Ալիևներն առաջադրվել են Ադրբեջանի նախագահի թեկնածուներ: Այդ շրջանում Իլհամ Ալիևը Միլլի մեջլիսի պատգամավոր էր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար:

Օգոստոսի 4-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ տարածվել է ժողովրդին ուղղված՝ Հեյդար Ալիևի ուղերձը: Նույն օրն Իլհամ Ալիևի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են, նա նշանակվել է Ադրբեջանի վարչապետ:

Ադրբեջանական ընդդիմությունը, քաղաքական վտարանդիները պնդում են, որ վարչապետի պաշտոնում Իլհամ Ալիևը նշանակվել է սահմանադրության կոպիտ խախտմամբ: Ադրբեջանում վարչապետը նշանակվում է Միլլի մեջլիսի որոշմամբ, իսկ թեկնածուին ներկայացնում է նախագահը: Իլհամ Ալիևի թեկնածությունը, ինչպես ընդդիմությունն է շարունակաբար պնդում, Միլլի մեջլիսի կողմից չի հաստատվել:

Ընդդիմությունը կասկածում է նաև Իլհամ Ալիևին վարչապետ նշանակելու մասին Հեյդար Ալիևի հրամանագրի իսկությանը և հիմնավորում, որ նա «Գյուլհանե» ռազմական հոսպիտալում «մահացել է մայիսի 14-ին»:

Ռամիզ Մեհթիևն այդ շրջանում նույնպես նախագահի աշխատակազմի ղեկավար էր և, թերևս, «պալատական խարդավանքներից» ամենաիրազեկվածն է: Սոցիալական մեդիայում նրա անունից գրառում է տարածվել, որտեղ Մեհթիևը տասնյակ նախկին և ներկա պաշտոնյաների ու պատգամավորների սպառնում է, որ կհրապարակի նրանց «իսկական դեմքը բացահայտող տեսա-ձայնագրություններ»: Արդյոք այդ ակնարկը չի՞ հասցեագրված նաև Իլհամ Ալիևին: Եվ ի՞նչ կլինի, եթե բացահայտվի, որ նա իրոք իշխանության է եկել իրավական զեղծարարության ճանապարհով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test