Արմեն Աշոտյան «Թարմ մտքեր Եվրոպայից Հայաստան ճանապարհին.
1. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ «ողջունի» Նիկոլի տարածաշրջանային քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։
2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։
3. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։
4. Բրյուսելի «օդանավակայանում» մեզ կողջունեն, բայց «վարէջք» կատարելու կանաչ լույս չեն վառի առնվազն տեսանելի հորիզոնում եւ անդին։
5. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչպոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։
6. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդդներին Արեւմուտքում նա անխնահ պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:
7. Եթե հարցը հասնի 2026-ի ընտրություններին, ապա Նիկոլն արդեն փորձում է դրանք նախապես բրենդավորել որպես «գեոպոլիտիկ», այնինչ նրան հեռացնելը ոչ թե աշխարհքաղաքական, այլ ազգային հարց է։
8. Թե աշխարհում, թե ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կունենանք ըմբռնում եւ աջակցություն։
9. Նիկոլի իշխանավարումը վնաս է հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից է եւ պարտավորություններից։
10. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test