Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվել սրբազանները եւ Սամվել Կարապետյանը» aravot.am aravot.am

time
«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվել սրբազանները եւ Սամվել Կարապետյանը»

«Մեր ձեւով» շարժումն այսօր ուխտագնացություն է կազմակերպել դեպի Էջմիածին՝ ցույց տալու, որ եկեղեցին անպաշտպան չէ: Վեհափառ հայրապետի մասնակցությամբ ժամերգություն տեղի ունեցավ Մայր աթոռում։

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում ասաց․ «Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո եւ նվիրվածության մասին՝ հանդեպ մեր սուրբ եկեղեցին եւ ազգային արժեքները»։

Նրա խոսքով՝ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների եւ ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։ «Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բարերար Սամվել Կարապետյանը։ Թող տերը առողջություն ու արեւշատ կյանքի տարիներ ուղարկի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերկանգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները»,- ասաց Վեհափառը։

Նրա խոսքով՝ հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաեւ մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջեւ»,- նշեց նա։

Ժամերգությունից հետո մոմերով երթ իրականացվեց Մայր աթոռի տարածքում, որին միացել էին հազարավոր քաղաքացիներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test