Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այն մարդաշատ հարձակումը, որն իշխանությունների կողմից պլանավորվում էր եկեղեցու դեմ, ի չիք է դառնում»․ Արեգա Հովսեփյան aravot.am aravot.am

time
«Այն մարդաշատ հարձակումը, որն իշխանությունների կողմից պլանավորվում էր եկեղեցու դեմ, ի չիք է դառնում»․ Արեգա Հովսեփյան

«Այն մարդաշատ հարձակումը, որն իշխանությունների կողմից պլանավորվում էր եկեղեցու դեմ, տեսնում ենք, որ ի չիք է դառնում, որովհետեւ հանրությունն իր խոսքն ասաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ, արցախցի գործիչ Արեգա Հովսեփյանը։ Նա նշեց, որ մարդիկ ցույց տվեցին, որ իրենք եկեղեցու կողքին են։ Եվ եկեղեցու դեմ հարձակման չեղարկումն արդեն իսկ տեսանելի է։

«Իշխանությունները, տեսնելով, որ նման ձեւով չեն կարող հասնել իրենց նպատակին, որոշեցին այլ ձեւաչափով հարձակման անցնել՝ արդեն թիրախավորված։ Պատահական չէ հոգեւորականների ձերբակալությունը, դրանից առաջ սրբազանների կալանավորումը։ Այս ամենը մի ամբողջական ծրագրի մաս է կազմում, որի արդյունքներն այսօր ենք տեսնում։ Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների որոշակի պլաններ ձախողվել են»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե կան հոգեւորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, Արեգա Հովսեփյանն ասաց․ «Եկեք մի հատ հասկանանք՝ քաղաքականությամբ զբաղվելն ինչ է, հետո հասկանանք՝ ում ենք ասում՝ քաղաքականությամբ զբաղվում է, թե չի զբաղվում։ Եթե մարդը հաշտ չէ նրա հետ, որ իր հայրենիքի մի մասը հանձնվում է, արդյոք դա քաղաքականությամբ զբաղվել է, թե՞ ոչ։ Եթե մարդը հաշտ չէ այն գաղափարի հետ, որ եկեղեցու վրա հարձակումներ են տեղի ունենում, եթե այս ամենը մենք որակում ենք որպես քաղաքականությամբ զբաղվել, ապա ամբողջ հայ ժողովուրդն այսօր զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքն ունի։ Մեր Հայ առաքելական եկեղեցու մեր հոգեւորականները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, ովքեր իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու։ Մեր հոգեւորականներից ժողովուրդն ակնկալում է նման ձանի բարձրացում»։

Նշենք, որ «Մեր ձեւով» շարժումն այսօր ուխտագնացություն է կազմակերպել դեպի Էջմիածին՝ ցույց տալու, որ եկեղեցին անպաշտպան չէ:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test